HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». «թեժ գիծն» արդեն «մարած գիծ» է

Մի քանի օր է, ինչ առողջապահության նախարարության թեժ գծի համարները՝ 52-88-72, 54-72-54, 50-11-20, չեն պատասխանում: Չնայած «թեժ գծի» իմաստն այն է, որ ամեն րոպե հասանելի լինի համաքաղաքացիներին, բայց այն կարելի է արդեն «մարած գիծ» անվանել, որովհետեւ օրվա որ ժամին զանգահարում ես, ոչ մեկը չի պատասխանում:

Ավելին, երբ զանգահարեցինք նախարարություն՝ իմանալու, թե «թեժ գծի» ո՞ր համարն է գործում, առողջապահության նախարարությունից նախ պատասխանեցին, թե տեղյակ չեն, ապա խորհուրդ տվեցին «Սփյուռ» տեղեկատու զանգել ու այնտեղից ճշտել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter