
Հայաստանում Վրաստանի դեսպանատնից «Հետքին» տեղեկացրին, որ Վրաստան մեկնող եւ այնտեղից Հայաստան եկող հայերը վիզա ստանալու կարիք չունեն: «Դեռեւս ոչ մի նոր տեղեկություն չկա եւ ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես եղել է»,- տեղեկացրեցին դեսպանատնից: Այսինքն` երկու երկների քաղաքացիները կարող են ազատ հատել սահմանը:
Նշենք, որ Վրաստանն այսօր պաշտոնապես դադարեցրել է անդամությունը նախկին սովետական միության պետություններից կազմված ԱՊՀ-ին: Այս որոշումը Վրաստանի նախագահն ու օրենսդիր մարմինը կայացրել էր դեռեւս նախորդ տարի, երբ սկսվեց ռուս-վրացական կարճատեւ պատերազմը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել