HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել Չախալյանին

s-voskanyan«Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանին երեկ Ռուսթավիի N2 գաղութում թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին: Փաստաբանին պատճառաբանել են, որ նրա թե' փաստաբանի վկայականը, թե' Վրաստանի արդարադատության նախարարության արտոնագիրն արդեն ժամկետանց են: Սակայն Ստեփան Ոսկանյանը պնդել է, որ իր` փաստաբանի վկայականն անժամկետ է տրամադրված, իսկ ԱՆ արտոնագրում որևէ ժամկետ նշված չէ: «Պատճառաբանում են, որ իրենք այլևս ԱՆ-ին չեն ենթարկվում, բայց ես ասացի, որ այդ օրդերով ես Գլդանի մեկուսարան եմ մտել, դատարանում պաշտպանում եմ նրա շահերը, այսինքն` հանդիսանում եմ այս անձի փաստաբանը: Օրդերը տրված է կոնկրետ այդ գործով և Չախալյանների շահերը պաշտպանելու նպատակով ու որևէ ժամկետ չի սահմանում»,- «Հետքին» պատմեց Ստեփան Ոսկանյանը: Փաստաբանը դիմել է նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն այնտեղ էլ ոչնչով չեն կարողացել օգնել: Փաստաբանը նամակներ է ուղարկել թե ՄԻ պաշտպանին, թե Ռուսթավիի գաղութի ղեկավարին` նշելով այն խախտումները և անհիմն պատճառաբանությունները, որով նրան թույլ չեն տվել հանդիպել իր պաշտպանյալի հետ: «Փաստորեն, տարբեր օրենքներ են գործում տարբեր քաղաքներում: Ես պահանջել եմ, որ այս անօրինականությունները դադարեցնեն, ինձ թույլատրեն մտնել Վահագն Չախալյանի մոտ և գրավոր պատասխանեն ինձ մերժելու, չթույլատրելու պատճառների մասին»,- մանրամասնեց փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter