Խմելու ջուր` սահմանամերձ գյուղին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Լոռու մարզի Ձորամուտ համայնքում կառուցվում է ջրատար: Աշխատանքներն ավարտական փուլում են: Հինգ կմ երկարությամբ ջրատարն ու ներքին ցանցն արդեն պատրաստ են, սեպտեմբերին կավարտվի նաեւ ջրամաբարի կառուցումը: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի մամլո ծառայությունը:
Ձորամուտ համայնքի ղեկավար Արարատ Փնջոյանն ուրախությամբ նշել է, որ գյուղի 120 ընտանիք շուտով կունենա շուրջօրյա ջրամատակարարում եւ գյուղացիների կենցաղը կթեթեւանա: Հին ջրատարը վատթար վիճակում էր եւ խմելու ջուրն օրվա խնդիր էր դարձնել:
Հայաստանի հյուսիսային սահմանի մոտ գտնվող գյուղում բնակվում է շուրջ 310 մարդ, որոնց մեծ մասը փախստականներ են: Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ:
«Սահմանամերձ գյուղերում զարգացման նախադրյալներ ստեղծելով` Հիմնադրամը նպատակ ունի նպաստել տեղի բնակչության բարեկեցության ու կենսպայմանների ապահովմանը»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել