HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5Հանուն Սեդրակի ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է մի քանի տվյալներ, որոնք ակնհայտ են դարձնում, թե ինչով են զբաղված ՀՀ գործող ռեժիմի առաջին դեմքերը, և թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը շարունակում բարգավաճել հարկատուներիս հաշվին: HJԸստ այդ տվյալների` միայն 2009-ին ՀՀ ոստիկանության համար պետական միջոցների հաշվին ձեռք է բերվել 70 հատ «Տոյոտա» ավտոմեքենա: «Տոյոտայի» բիզնեսով Հայաստանում, ինչպես հայտնի է, զբաղվում է Ռ. Քոչարյանի ավագ որդին` Սեդրակը: Որպեսզի հայրենի ոստիկանները շրջեն Սեդրակի բերած մեքենաներով, պետությունը վերջինիս վճարել է 545 միլիոն 250 հազար դրամ: Սույն տվյալները ֆիննախը հրապարակել է` պատասխանելով Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հարցմանը: Բայց սրանք միայն այս տարվա տվյալներ են: Քոչարյան Սեդրակն իր հոր պաշտոնավարման ընթացքում այնքան «Տոյոտա» է հասցրել «նաղդել» պետական գերատեսչությունների վրա, ար այսօր գերատեսչությունների ղեկավարների մի զգալի մասի մեքենաներն արդեն «Տոյոտաներ» են: Հանուն Աղվանի ՀՀ իշխանությունները կարծես լրջորեն որոշել են միավորել հանրապետության գյուղական համայնքները, և Տարածքային կառավարման նախարարությունը մշակել է համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորների ձևավորման հայեցակարգ: Թե իրականում ինչ նպատակ է հետապնդում գյուղերի նախատեսվող միավորումը, այս պահին դժվար է հստակ ասել: Բայց մեր տեղեկություններով` այս գործում արդեն իսկ սկսել են դերակատարություն ունենալ ոչ թե համայնքների շահի մասին մտահոգությունները, այլ ուրիշ հանգամանքներ: Մասնավորապես, ինչպես հայտնում են մեր աղբյուրները, որոշվել է Արագածոտնի մարզի Թթուջուր և Վարդենիս գյուղերը միավորել Չքնաղ գյուղի շուրջ` կենտրոն դարձնելով վերջինիս` չնայած այն նշվածներից ամենափոքրն է: Կարևորը, որ Չքնաղը ՀՀ գլխավոր դատախազի գյուղն է: «Բացահայտել» են Երեկ հայտնի դարձավ, որ «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի վրա այս տարվա մայիսին տեղի ունեցած հարձակման գործով երկու անձ է ձերբակալվել: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 6-ին` կեսգիշերի սահմաններում, երկու անհայտ անձինք հարձակվել էին Մնացականյանի վրա և ծեծի ենթարկել նրան: Այնուհետև այդ դեպքի փաստի առիթով հարուցվեց քրեական գործ: Ձերբակալվածները էջմիածին քաղաքի 22-ամյա բնակիչներ են` Դավիթ Խաչատրյան և Վահե Թադևոսյան: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից չհեռանալու ստորագրությունը: Այս փաստը ուղղակի կապված է նրանց առաջադրված մեղադրանքի հետ` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով` «Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը»: Այս դրույթով նախատեսված առավելագույն պատիժը երկամսյա կալանքն է: Ավելին, այդ հոդվածի վրա տարածվում է այս տարվա հունիսի 19-ին ԱԺ որոշմամբ ընդունված համաներումը, և ամեն դեպքում, Մնացականյանի գործով մեղադրվողները կազատվեն պատիժը կրելուց: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այս պատմության մեջ այդպես էլ անհասկանալի է մնում հետևյալը. եթե հարձակվողները այդ երկու անձինք են, ապա ինչո՞ւ են նրանք նման քայլի դիմել, ո՞րն է եղել նրանց շարժառիթը: Ինչևէ, կարծում ենք` այն նույն տրամաբանությամբ, որով ոստիկանությունը բացահայտել է Մնացականյանի վրա տեղի ունեցած հարձակումը, կարող է բացահայտել մնացած բոլոր համանման գործերը: AzgԻնչո՞ւ են շատացել ճանապարհային վթարները Այս տարվա օգոստոսի 1-18-ը հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 97 պատահար, որոնց ընթացքում 14 քաղաքացի զոհվել է, իսկ 142-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Նույն ժամանակահատվածում Երևանում տեղի է ունեցել 40 ճանապարհատրանսպորտային պատահար, 40 քաղաքացի զոհվել է, 63-ը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Հաճախ հարց ենք տալիս, թե ինչո՞ւ են շատացել կամ գնալով աճում են վթարների, վրաերթերի պատահարները ու մարդկային  կյանքեր խլում: Այդ ամենի պատասխանն ու հիմնական պատճառները մի քանիսն են` արագության գերազանցում, ամրագոտիներից չօգտվելու, երթևեկության կանոններին չենթարկվելու և խստագույնս չպահպանելու վատ սովորույթ, ոգելից ճմիչք օգտագործած մեքենա վարել, հեռահար լույսերը դիմացի մեքենայի վարորդի կամ հետիոտնի վրա գցել, հետիոտնին ճանապարհ չզիջել, արգելված վայրերում` հատկապես մայթերի վրա կայանել և էլի շատ ու շատ վատ սովորույթներ, որ չարիք են դառնում թե հետիոտների, թե վարորդների համար: HraparakԴատապարտեցին 7,5 տարի ազատազրկման Ստեփանավանի քննչական բաժնի պետ Վահան Կիրակոսյանին երեկ Լոռու դատավոր Մարինե Մելքոնյանը դատապարտել է 7,5 տարի ազատազրկման: Նա մեղադրվում էր 3 հազար 5 հարյուր դոլար կաշառք ստանալու մեջ: Կալանավորված է նաև կաշառատուն` Ջոջ մականունով Սամվել Հովսեփյանը, բայց բոլորովին այլ գործով: AravotՀամաներումը` դատական սխալ Լրագրողին դատական որոշմամբ լավություն չեն արել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը պատասխանել է «Առավոտ» և «ՉԻ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին` կապված վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորի հուլիսի 15-ին կիրառված համաներման կապակցությամբ ուղղված դիմումի հետ: Պատճենն ուղարկվել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատ, ՀՀ վերքաննիչ քրեական դատարան: Գ. Շամշյանի բողոքն այս պահին գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում: Գլխավոր դատախզի տեղակալը, գնահատելով կատարվածը, հանգել էր հետևյալին. «Այսպիսով, ՀՀ քրեական քերաքննիչ դատարանն ամբաստանյալ Գ. Շամշյանի նկատմամբ անհիմն, առանց օբյեկտիվ հիմքերի կիրառել է համաներման որոշումը, արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, խաթարել արդարադատության բուն էությունը»: Դատախազը պահանջել է բեկանել ՀՀ քրեական վերքննիչ դատարանի որոշումը: Ֆոտոլրագրողը դիմել է նաև ՀՀ արդատարադատության խորհրդին` կարգապահական վարույթ հարուցել դատավորների նկատմամբ: Իր հերթին ԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Գալստյանը տեղեկացրել է մեր գործընկերոջը. «Ձեր վերաբերյալ քրեական գործը ներկայումս գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում, հետևաբար, բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, գործի քննության արդյունքներով վճռաբեկ դատարանը կկայացնի որոշում` օրենքով սահմանված կարգով արտահայատելով իր իրավական դիրքորոշումը դատական ակտի վերաբերյալ: Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ դիմումում Ձեր բարձրացրած հարցը` կարգապահական վարույթ հարուցել ՀՀ վերքաննիչ դատարանի դատավորների նկատմամբ, արդարադատության խորհրդի կողմից քննարկման առարկա կարող է դառնալ միայն նշված գործով վերջնական դատական ակտ կայացնելուց հետո»: Իրավունքի մասնագետների դիտարկումներով` Շամշյանի նկատմամբ թույլ տված դատական սխալի համար նկատողություններ կստանան դատավորները, իսկ Շամշյանին կպատժեն 350 հազար դրամ տուգանքով, այն ինչ վճռել էր ընդհանուր իրավասության դատարանը: Նոր նշանակումներ «Առավոտի» տեղեկություններով` արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետի տեղակալ է նշանակվել նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Վարուժան Մելքոնյանը: Իսկ ՀՀ ոստիկանության ակադեմիայի տնօրեն է նշանակվել ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Վարյանը: Hayoc-ashxarhՀայաստանը ամենակայացած պետությունն է Ամերիկյան «Goreign Policy» ամսագրի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանը տարածաշրջանի ամենակայցած պետությունն է: Վարկանիշային սանդղակում 12-ական հիմնական չափանիշներով գնահատվել է 177 պետություն, որոնց շարքում Հայաստանը զբաղեցնում է վարկանիշային 101-րդ հորիզոնականը: Հարևան երկրներից Թուրքիան 85-րդ հորիզոնականում է: Տարածաշրջանում  առավել վատ ցուցանիշ է գրանցել Վրաստանը, որը գտնվում է 33-րդ տեղում» Արդրբեջանը զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը: Հայերը` Գինեսի ռեկորդների գրքում Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցված է 7 հայ: Ինչպես նշեց «Արտասովոր շարժողական գործունեության գրանցման» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը, ռեկորդների գրքում առաջինը գրանցվել է Ռոբերտ Գալստյանը 1991 թվականին: Նա պարանի օգնությամբ ատամներով 10 մ քաշել է 12 տոննա կշիռ ունեցող «ԿրԱԶ» մակնիշի մեքենան: Գինեսի վերջին հայ ռեկորդակիրը Արտակ Գրիգորյանն է, որն օղակների վրա «խաչ» դրությամբ 25 վրկ վարժություններ է կատարել: Վ. Թովմասյանի խոսքերով, հանձնաժողովը Լոնդոն է ուղարկել ՀՀ վաստակավոր մարզիչ Դավիթ Ֆահրադյանի ռեկորդի սահմանման տեսանյութն ու փաստաթղթերը: Նա պտտաձողի վրա 354 պտույտ է կատարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter