HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Եվս երեք մանկապարտեզ Ղարաբաղում

Երեկ ԼՂՀ կառավարության նիստում հավանության արժանացավ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի ներկայացված որոշման նախագիծը, որով հանրապետությունում նախատեսվում է բացել եւս 3 մանկապարտեզ. Ստեփանակերտի թիվ 3 մանկապարտեզը կունենա 4 խումբ` 110 երեխայի ընդգրկմամբ, Մարտունու թիվ 1 մանկապարտեզ կհաճախեն 160 երեխա, իսկ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի մանկապարտեզ` 30 երեխա: Կրթության նախարարի հավաստմամբ` մանկապարտեզների` մինչեւ տարեվերջ պահպանման ծախսերը կկատարվեն նախարարության որոշ ծրագրերի իրականացման ժամանակ տնտեսված գումարների հաշվին: Այսպիսով, պետական մանկապարտեզների թիվը հանրապետությունում հասավ 24-ի, այնինչ 2007-ին գործում էր ընդամենը 5 մանկապարտեզ: Տեղեկացնենք նաեւ, որ Ղարաբաղում կան նաեւ մասնավոր մանկապարտեզներ: Մանկապարտեզների ցանց ունեն Հայ ավետարանչական ընկերակցությունը եւ Հայ օգնության միությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր