Պրծել է թեթև քերծվածքներով
Երեկ Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կմ-ի հարակից ձորը քաղաքացի է ընկել: Տուժածին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, 1978 թվականին ծնված Արման Բերեկչյանը սայթաքել և ընկել է ձորը:
«Թեթև քերծվածքներ ստացած Ա. Բերեկչյանը փրկարարների ուժերով դուրս է բերվել ձորից»,- հաղորդում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել