HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում կտրուկ աճել է ինտերնետ բաժանորդների թիվը

Ղարաբաղում այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կտրուկ աճել է ինտերնետ բաժանորդների թիվը: ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ինտերնետ բաժանորդների թիվն այս տարվա  հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 4674 /այդ թվում բնակարանային 4053/` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 2531-ի դիմաց: Աճել է նաեւ հեռախոսակապից օգտվողների թիվը. անշարժ հեռախոսակապի բաժանորդների թիվը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 24081` նախորդ տարվա 21864-ի փոխարեն: Բջջային ցանցի բաժանորդները 48145-ն են, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 32379-ի փոխարեն: Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` հանրապետությունում 2009թ. հունվար-hունիսին բնակչությանը, հիմնարկներին, կազմակերպություններին մատուցված կապի ծառայություններից ստացված  եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով (առանց ԱԱՀ), կազմել է 2968724.1 հազ. դրամ, որը 2008թ. հունվար-hունիսի  նկատմամբ, համադրելի գներով, աճել է 16.8  տոկոսով: Նշված եկամուտներից բնակչությանը մատուցված  ծառայությունների բաժինը կազմել 1982608.7 հազ. դրամ` 2008թ. հունվար-հունիսի  նկատմամբ աճելով 27.2 տոկոսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter