Դեբեդ գետի արտասովոր գազանը սովորական ջրասամույր է եղել
Դեբեդ գետի արտասովոր գազան-մուտանտը ջրասամույր է եղել: Լուրերը անսովոր կենդանու մասին, որոնք տարածել էին տեղի լրատվամիջոցները, «ԷկոԼուր» հետ զրույցում հերքել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանը:
Նրա խոսքերով՝ ականատեսների կողմից տրված գազանի նկարագրությունը միանգամայն համապատասխանում է ջրասամույրի արտաքինի նկարագրությանը, որի որջը գետի ափին է: Նա հրաշալի կերպով լողում է եւ սնվում է ձկով:
«Զարմանալի չէ, որ մարդիկ, ովքեր հանդիպել են ջրասամույրին, նրան մուտանտի տեղ են ընդունել: Մենք հետ ենք վարժվել վայրի բնության հետ շփվելուց եւ դադարել ենք ճանաչել կենդանիներին, որոնք առաջ մեր գետերի մշտական բնակիչներն էին, եւ որոնց քանակը գնալով պակասում է»,- ասաց Մանվելյանը: Նա նաեւ հայտնեց, որ ջրասամույրը ագրեսիվ կենդանի չէ:
«Նա, ինչպես բոլոր կենդանիները, ուղղակի պաշտպանվում է, երբ մարդիկ փորձում են նրան բռնել»,- նշեց WWF-Armenia-ի տնօրենը՝ ընդգծելով, որ ջրասամույրը Հայաստանի Կարմիր Գրքում եւ Միջազգային Կարմիր Ցուցակում գրանցված անհետացող տեսակներից է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել