Դատավարությունը հետաձգվել է
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի որդու` Վահագն Գևորգյանի դատավարությունը:
Դատավարությունը, սակայն, հետաձգվել է մինչև օգոստոսի 26-ը: Պատճառը գործին նոր իրավաբանի` Վարդուհի Էլբակյանի ներգրավումն է: Վերջինը դատարանից երկու աշխատանքային օր է խնդրել` գործին առավել մանրամասն ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ Վահագն Գևորգյանի դեմ գործ էր հարուցվել այս տարվա ապրիլին` խուլիգանության հոդվածով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել