29-ամյա աղջիկը սպանել է մորը
Օգոստոսի 18-ին, ժամը 17.30-ին, Մեծ Պարնիի գյուղապետից ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1980 թ. ծնված Լուսինե Մ.-ն կացնով սպանել է մորը` 1951 թ. ծնված Գոհարիկ Քոսյանին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, Լուսինե Մ.-ն տան բակում կացնով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ. Քոսյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է:
Կացինը և փայտի կտորն առգրավված են: Լուսինե Մ.-ն ձերբակալված Է:
«Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,-տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել