HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են անհապաղ դադարեցնել քրեական գործը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ

18_08-M-Sukhudyan

Հայաստանի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

Հայաստանի իշխանությունները իրենց բնորոշ մեթոդներով` հիմնվելով իրավապահ մարմինների և դատական իշխանության վրա, որոնք աներկբա կատարելով վերևից եկող յուրաքանչյուր հրաման, շարունակում են վախեցնելու և հաշվեհարդար տեսնելու քաղաքականությունը իրենց համար ոչ ձեռնտու քաղաքացիների նկատմամբ:

Լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալություններ, ծեծ և դատական հաշվեհարդար, 2008թ. մարտի 1-ի դեպքերով ընդդիմադիր գործիչների խայտառակ դատաստանը, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդական շարժման մասնակիցների ձերբակալությունները և ծեծի ենթարկվելը. այս ամենը թելադրվում է Հայաստանում հաստատված ռազմաոստիկանական ռեժիմի կողմից: Բնապահպանական շարժման ակտիվիստներից մեկի` Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքը անհանդուրժողականության քաղաքականության ևս մեկ վառ դրսևորում է այլակարծության նկատմամբ: Մենք, ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս` Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցի Հայաստանի անդամներս -պահանջում ենք անհապաղ դադարեցնել քրեական գործը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ -կոչ ենք անում իրավասու մարմիններին անհապաղ պատժել Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործ հարուցած մեղավորներին -դիմում ենք միջազգային կազմակերպություններին խնդրանքով աջակցություն ցուցաբերել մեր պահանջներին և ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Հելսինկյան Ասոցիացիա Սոցիոսկոպ «Ասպարեզ» լրագրողական ակումբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա Կանանց Ռեսուրսային Կենտրոն Վերնատուն-քաղբանտարկյալների  կանայք Հանրային իրազեկման և գիտելիք կենտրոն Ժողովրդավարությունն Այսօր Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter