HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արցախի թեմի վերաբացման 20-ամյակը կնշվի սեպտեմբերի վերջին

20.08.09Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի օրերս հրավիրած նիստում հստակեցվեցին տոնական միջոցառումների ցանկը, ժամանակացույցն ու անցկացման վայրերը: Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության     հետ կապերի վարչությունից, հիմնական  միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին եւ 28-ին. այն համընկնում է  Վարագա Սուրբ Խաչի տոնին. 20 տարի առաջ, այդ տոն օրը Գանձասարի օծմամբ ազդարարվեց Արցախի թեմի վերաբացումը: Ըստ միջոցառումների ցանկի, սեպտեմբերի 27-ին ժամը 11-ին Գանձասարում կմատուցվի սուրբ պատարագ, իսկ հաջորդ օրը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Արցախի պետհամալսարանում կհանդիպի պրոֆ‎եսորադասախոսական կազմի եւ ուսանողներ հետ: Համալսարանի սրահում տեղի կունենա Թեմի հրատարակած` «Արցախի Թեմ» եւ «Գանձասար» գրքերի շնորհանդեսը: Նույն օրը երեկոյան Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի կունենա հանդիսավոր նիստ, որին կհաջորդի հոգեւոր համերգ: Այդ օրերին մշակույթի եւ երիտասարդության պալատի առաջին եւ երկրորդ հարկերի նախասրահներում կկազմակերպվեն թեմի հրատարակած գրքերի եւ լուսանկարների ցուցահանդեսներ: Տեղեկացնենք նաեւ, որ սեպտեմբերի 27-ի Սուրբ պատարագը ուղիղ հեռարձակմամբ հնարավորություն կընձեռվի դիտել Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Համապատասխան առաջարկ կարվի նաեւ հայաստանյան հեռուստաալիքներին: Միջոցառումները լուսաբանելու համար կհրավիրվեն արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի տեղեկացմամբ`տոնական միջոցառումներին մասնակցելու հրավերներ ունեն Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ պետական այրեր, խոշոր բարերարներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter