
Վիշապների հաղթանակը. բնակիչները տոն են կազմակերպում
Մեկ տարի տևած համառ պայքարից հետո Նոր Նորքի բնակիչները վերջապես հաղթանակ տարան` պահպանելով Վիշապների պուրակը և փրկելով այն բարձրահարկ շենքով կառուցապատումից: Այս քաղաքացիական հաղթանակը հնարավոր դարձավ հատկապես տեղի բնակիչների վճռականության, ակտիվ երիտասարդների ու բնապահպանների, ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Ստեփան Սաֆարյանի և շատ ու շատ այլ մտահոգ քաղաքացիների շնորհիվ:
Շնորհակալություն բոլորին քաղաքացիական դիրքորոշման և սեփական իրավունքներին տեր կանգնելու այս եզակի օրինակի ու հաղթանակի համար:
Շաբաթ օրը` օգոստոսի 27-ին, ժամը 17:00-ին, Վիշապների պուրակին կից ապրող բնակիչների հետ տոն ենք կազմակերպում այգու փրկության կապակցությամբ:
Բոլորին սրտանց հրավիրում ենք` նշելու Վիշապների պուրակի փրկությունը, երաժշտության, լուսանկարների ցուցահանդեսի, երեխաների համար խաղերի և այլ ինքնաբուխ մշակութային համարների միջոցով:
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Մեկնաբանել