Կվերականգնվեն բնական աղետից տուժած ճանապարհները
Այսօրվա նիստում կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի թիվ որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ գումար հատկացնելու մասին»։ Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ բնական աղետների հետեւանքով մի շարք ճանապարհահատվածներ հրատապ վերանորոգման կարիք ունեն, իսկ որոշ օբյեկտների գծով աշխատանքներն անհրաժեշտ է ավարտել 2009թ. ընթացքում։
Մասնավորապես, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը 2009թ. երրորդ եռամսյակում կհատկացվի 210000.0 հազար դրամ, որի արդյունքում կհիմնանորոգվի Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի սողանքային հատվածը, կկարգավորվի Ոսկեպար համայնքի շրջանցող ավտոճանապարհի ջրահեռացման համակարգը, ՀՀ Սյունիքի եւ Տավուշի մարզպետարաններին տրվող հատկացումների շնորհիվ կլուծվեն սողանքային հատվածների ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների եւ կառույցների իրացման հետ կապված խնդիրներ եւ այլ հարցեր։ Այս մասին հայտնում է կառավարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել