Ստեղծվել է նոր մաքսատուն
Կառավարության նիստում այսօր որոշում է ընդունվել ստեղծել ՀՀ ԿԱ ՊԵԿ միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն, որի գործունեության տարածք է սահմանվել ՀՀ ամբողջ տարածքը։
Կառավարության կայքէջը տեղեկացնում է, որ որոշումը թելադրված է վերջին ժամանակներս մեծ զարգացում ստացող էլեկտրոնային առեւտրի ծավալմամբ, մինչդեռ մեր երկրի ոչ բոլոր մաքսատներն են հագեցված փոստային առաքանին զննող հատուկ սարքավորումներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել հիմնել դրանցով հագեցած մասնագիտացված մաքսատուն։ Հաշվի է առնվել նաեւ միջազգային փորձը. հատուկ մաքսատներ են գործում նաեւ այլ երկրներում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, Թայլանդում, Ռուսաստանի Դաշնությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել