HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալիկ Սարգսյան. «Ոստիկանությունը ծեծող մարմին չէ»

a-sargsyan_21.08.09Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր ամփոփեց ոստիկանության նախորդ վեց ամիսներին կատարած աշխատանքը: Վերջին շրջանում հանցագործությունների զգալի աճ է նկատվում, սակայն ոստիկանապետը դրան սառնասրտորեն է նայում. նախորդ վեց ամիսների ընթացքում հանցագործության 6849 դեպք է արձանագրվել` 2008 թ.-ի  նույն ժամանակահատվածի 3998-ի դիմաց: Հանցագործությունների 71 տոկոս աճ կա, սակայն բացահայտման տոկոսն էլ է աճել` կազմելով 84,7 տոկոս: «Բոլոր հանցագործությունների գծով ունենք աճ, միայն սպանությունների գծով ունենք հանցագործության դեպքերի նվազում` 6 դեպքով: Այս պահին ունենք չբացահայտված 12 սպանություն: Սակայն շատ շուտով կլսեք մի քանի աղմկահարույց սպանությունների բացահայտման մասին: Թմրամոլության դեմ պայքարում նույնպես աճ կա ` 540 դեպք նախորդ տարվա 384-ի դիմաց: Էլ չեմ խոսում իրացման մասին: Իրացման 228 դեպք կա` նախորդ տարվա 107-ի դիմաց: Այս տարի 100 մարդով ավելի է ձերբակալվել`նախորդ տարվա համեմատ: 803 միավոր հրազեն է առգարվվել վեց ամիսների ընթացքում` նախորդ տարվա 332-ի դիմաց: Լրագրողները «Վահան» միջոցառման համար թեև վայնասուն էին բարձրացրել, սակայն դրա ընթացքում 245 միավոր հրազեն առգրավվել է և 117-ը կամավոր հանձնվել: Այդ միջոցառումը ոչ մի ընտրությունների հետ էլ կապված չէր, թեև փորձում էին կապել»,- ասաց Ա. Սարգսյանը: Ոստիկանապետն անդրադարձավ նաև վերջերս այդքան մեծ աղմուկ հանած ամրագոտիների կիրառմանը` նշելով, որ ամբողջ աշխարհում ամրագոտիներ մարդիկ կրում են, մինչդեռ հայ ժողովուրդը դա այդքան հիվանդագին ընդունեց: «Արդեն հանձնարարել եմ, որ բոլորին ստիպեն կիրառել: Ինչո՞ւ եք այդպես հիվանդագին ընդունում, սա ռազմավարություն է, որը մշակվել է կառավարության կողմից ստեղծած հանձնաժողովի կողմից: Ամրագոտիներ կրելը ձեր շահերից է բխում: Հասարակ ամրագոտիների հարցն ամբողջ մի ժողովրդի քննարկման առարկան է դարձել», -ասաց նա: Ընդհանրապես` հանցագործությունների աճի մի շարք պատճառներ կան, որոնցից մեկն էլ, ոստիկանապետի մատնանշմանբ, այն է, որ հանցագործությունները հաշվառումից թաքցվում է` մեր քաղաքացիները չեն ուզում դիմել ոստիկանությանը` դեպքի մասին: «Տարբեր պատճառներ կան` երբեմն չեն վստահում, երբեմն կարևորություն չեն համարում դիմելը, ցուցմունք տալ չեն ուզում, չեն ուզում իրենց մասին հասարակությունն իմանա: Մի պաշտոնյա երեկ ինձ ասում է, որ իրեն փողը չեն տալիս, խաբել են, ու ասում է` ասա թող բերեն մի երկու հատ խփեն, տա փողը: Ասում եմ, սա քրեորեն պատժելի արաք է, պետք է քրեական գործ հարուցել, ասում է` չէ, աղմուկի մեջ չեմ ուզում ընկնել, թող բերեն, մի գիշեր ծեծեն, փողը կտա: Եվ նա բավականին կրթված անձնավորություն է: Ես ուզում եմ, որ բոլորն իմանան` ոստիկանությունը ծեծող մարմին չէ, այսօր առաջվա ոստիկանությունը չէ: Այսօր անիմաստ որևէ մեկին չեն բերում ոստիկանություն: Դա մենք բացառում ենք»,- ասաց նա: Ա. Սարգսյանն անդրադարձավ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործին` նշելով, որ կալանավորված անձինք կան, որոնց հետ հիմա օպերատիվ աշխատանք է կատարվում: «Բավականաչափ տեղեկություններ ունենք սպանության վերաբերյալ, որոնք ապացուցման կարիք ունեն: Նման տիպի սպանություններ բացահայտելը խիստ բարդ է, այդ պատճառով խնդրում եմ` մի շտապեք: Մանրամասները շուտով կիմանաք»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter