HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանապետը վստահեցնում է, որ Նվեր Մնացականյանին շփոթել են մեկի հոր հետ

Այսօր լրագրորղների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով լրագրող Նվեր Մնացականյանին ծեծի ենթարկելու փաստին, ոստիկանապետն Ալիկ Սարգսյանն ասաց, որ բոլոր վարկածներն իրենց  կողմից ստուգվել են. «Ուղղակի ասեմ, որ Նվեր Մնացականյանի որդուն ներկայացրել են երկու անձանց, մեկը` համալսարանի ուսանող նույնիսկ, որոք  պատմում են մանրամասներ, դեպքի վայրն են նույնիսկ ցույց տալիս, որտեղ կատարել են հանցագործությունը: Հիմքերն ընդհանրապես այն չեն, ինչ մտածել ենք: Ես ինքս Նվեր Մնացականյանին ճանաչում եմ և շատ հարգում եմ, ես էլ կասկածում էի, որ նրա մասնագիտական գործունեության  հետ է կապված: Բայց բանից պարզվեց` անհեթեթ մի պատմություն է, որի հետ այդ մարդն ընդհանրապես կապ չունի: Ինչ որ աղջկա պատմություն է, Նվեր Մնացականյանին շփոթել են մեկի հոր հետ»,- ասաց նա: Այս գործի հետ հաճախ շոշափվում էր Հրանտ Վարդանյանի և նրա որդու անունը, սակայն ոստիկանապետի հավաստմամբ` դրանք անհիմն շշուկներ են: «Հրանտ Վարդանյանի որդու հետ կապված մենք աշխատել ենք, փորձել ենք, սակայն նույն Նվեր Մնացականյանն էլ որևիցե կասկած չունի Հրանտ Վարդանյանի և նրա որդու հետ կապված, իսկ քրեական գործով  նրանց առնչվող որևէ բան չի հիմնավորվել: Որևէ կապ չկա Հրանտ Վարդանյան մարդու, գործարարի, և Նվեր Մնացականյան լրագրողի միջև»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter