HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վրաստանից վերադարձան 19 ոսկե մեդալով

Դուքենդոյի (ֆուլկոնտակտ կարատեի) Արագածոտնի մասնաճյուղի մարզիկները հուլիսը   առանձնակի հաջողությունների  ամիս են համարում իրենց համար: Այդ ամսին նրանք Վրաստանում մասնակցեցին 2  մրցաշարի եւ, ընդհանուր առմամբ,  վերադարձան 19 չեմպիոնական մեդալով: Օրերս նրանք վերադարձել են Հայաստան և սկսել են պատրաստվել հաջորդ առաջնությանը:   Մարզիկներն առաջին հաջողությունն ունեցել են  Քոբուլեթի քաղաքում, ուր հուլիսի 26-ին  կայացավ  կարատեի միջազգային  առաջնությունը: Այստեղ Արագածոտնի մարզի  25 մարզիկներից 6-ը դարձան չեմպիոն` գրավելով առաջին տեղը: Առավել հաջողակ էր հուլիսի 28-29-ին   Ուռեկիում  կայացած   քինգբոքսինգի  աշխարհի ակումբային առաջնությունը: Մարզը ներկայացնող 22 կարատիստից այս մրցումներում չեմպիոնի կոչմանն արժանացան 13-ը: «Այս առաջնություններին մենք բավականին լուրջ էինք մոտեցել ու լավ էինք նախապատրաստվել: Այնպես որ հաջողությունները անսպասելի չէին»,-ասաց Դուքենդոյի Արագածոտնի մասնաճյուղի նախագահ Արայիկ Ավետիսյանը: Նրա ասելով` հավաքականի հաջողություններում իրենց ներդրումն ունեն նաեւ գլխավոր կազմակերպիչներ` մասնաճյուղի փոխնախագահ Տիգրան Հովհաննիսյանն ու ընդհանուր հավաքականի մարզիչ, 2007թ. աշխարհի գավաթակիր Արա Մեհրաբյանը: Առաջնությունից առաջ եւ հետո հավաքականին ընդունել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա խոստացել է այսուհետ աջակցել մարզիկներին` ինչով կկարողանա: Հաղթանակով վերադարձած մարզիկները ներկայումս լարված պարապում են: Նրանք պատրաստվում են նոյեմբեր ամսին Բաթումի քաղաքում կայանալիք միջազգային առաջնությանը: Մրցույթի նախաձեռնողներ Հայաստանի եւ Վրաստանի ֆեդերացիաներն են, իսկ մասնակցող երկրները 6-ն են` Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան եւ Ադրբեջանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter