Վրաերթ` մահվան ելքով
Օգոստոսի 20-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1973 թ. ծնված Արշակ Պ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի թիվ 38 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Դիանա Դավթյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել թիվ 3 կլինիկական հիվանդանոց: Նույն օրը, ժամը 20.00-ին, Դ.Դավթյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանության կայքէջը հաղորդում է, որ կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել