HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսահայ «Չոբանյան» հաստատությունը մտահոգված է Վ. Չախալյանի ճակատագրով

v-chakhalyanՖրանսիայում գործող հայկական հեղինակավոր «Չոբանյան» հաստատությունն իր մտահոգությունն է  հայտնել ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի շուրջ ընթացող վերջին զարգացումների կապակցությամբ: Ս.թ. օգոստոսի 13-ին «Չոբանյան» հաստատությունը «Վահագն Չախալյանը մահվան սպառնալիքի տակ» վերնագրված նամակ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Ֆրանսիա-Վրաստան» բարեկամական խմբի նախագահ Դէնիել Պոլին:

Ստորեւ ներկայացնում ենք նամակի թարգմանությունը` կատարված «Երկիր» միության կողմից:

Վահագն Չախալյանը մահվան սպառնալիքի տակ

Պրն Նախագահ, Դուք ստանում  եք այս ահազանգող նամակը, որովհետեւ  Վրաստանում բանտարկված մի մարդ գտնվում է մահվան սպառնալիքի տակ: Դա Վահագն Չախալյանն է` «Միասնական Ջավախք» ժողովրդավարական շարժման առաջնորդը: Մեզ ահազանգել են «Երկիր» միությունից առ այն, որ վրացական իշխանությունները իրականացնում են հստակ ծրագիր` ուղղված ջավախքահայության արտագաղթի խրախուսմանը եւ հայաբնակ տարածքների վրացականացմանը: 2008թ. հուլիսին ձերբակալված ջավախքահայության քաղաքացիական շարժման առաջնորդը բանտում է այն բանի համար, որ համարձակվել է պահանջել տարածաշրջանում հայերենին վրացերենին համահավասար վարչական լեզվի կարգավիճակ տալ: Հայկական եկեղեցիները Թբիլիսիում վերածվում են վրացական ուղղափառ եկեղեցիների վրացական իշխանությունների ուղղակի մեղսակցությամբ: Այս հալածանքների համատեքստում Վահագն Չախալյանը խորհրդանշական թիրախ է դաձել ոստիկանության եւ դատարանի ագրեսիայի համար: «Երկիր» միությունը տեղեկացրել է մեզ, որ ըստ հավաստի աղբյուրների վրացական իշխանությունները կարող են բռնություն գործադրել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի նկատմամբ ` նրան չեզոքացնելու կամ վերացնելու նպատակով: Այդ տեղեկության հավաստիության անուղղակի ապացույց է այն, որ վերջերս` (հուլիսի 31-ին) Վահագն Չախալյանին Թբիլիսիի Գլդանիի №8 մեկուսարանից տեղափոխելը Ռուսթավի քաղաքի №2 գաղութ, որտեղ հնարավոր սադրանք կազմակերպելու առումով հնարավորությունները ավելի բարենպաստ են, եւ դա այն պայմաններում, երբ նրա նկատմամբ դատավճռի բողոքարկումը ընթացքի մեջ է: Ֆրանսիան, որպես  մարդու իրավունքների երկիր, չի կարող մնալ անտարբեր այս իրավիճակի նկատմամբ: Արդ, մենք հորդորում ենք Ձեզ միջամտել` Ձեր վրացի պաշտոնակիցներից պահանջելով, առաջին հերթին` անմիջապես ապահովել Վահագն Չախալյանի ֆիզիկական անվտանգությունը, իսկ այնուհետեւ` երաշխավորել անկողմնակալ դատավարության նրա իրավունքը` հնարավորություն տալով նրան պաշտպանվելու իր կողմից ընտրված փաստաբանի միջոցով, հնարավորություն, որից նա առայսօր զրկված է: Հարգանքով` Ժան Վարուժան Սրապյան Հիմնադիր նախագահ, Ալֆորտվիլ քաղաքի ավագանու նախկին անդամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter