«Միսս տիեզեք-2009» է ճանաչվել վենեսուելացի գեղեցկուհին
18-ամյա վենեսուելացի մոդել Ստեֆանիա Ֆերնանդեզը հաղթող է ճանաչվել «Միսս տիեզեք-2009» գեղեցկության մրցույթում: Այսպիսով Վենեսուելան 6-րդ անգամ և երկրորդ անգամ անընդմեջ դարձավ այս գեղեցկության մրցույթի հաղթողը: Այս մասին հայտնում է «Ռոյթերզը»:
Գեղեցկության 58-րդ մրցույթն անցկացվել է օգոստոսի 23-ին Բահամյան կղզիներում և ուղիղ եթերով հեռարձակվել ամբողջ աշխարհով:
Ստեֆանիա Ֆերնանդեզին թագը հանձնել է վենեսուելացի Դայանա Մենդոզան, ով հաղթող էր ճանաչվել Վիետնամում անցկացված «Միսս տիեզերք 2008» մրցույթում:
Նավթ արտադրող Վենեսուելան հայտնի է իր գեղեցկուհիներով և գեղեցկության միջազգային մրցույթների ավելի շատ տիտղոս է նվաճել, քան աշխարհի ցանկացած այլ երկիր: Հարավամերիկյան այս երկրի գեղեցկուհիները «Միսս տիեզերք» են ճանաչվել նաև 1979, 1981, 1986, 1996 և 2008 թթ.: Իսկ «Միսս աշխարհ» մրցույթում Վենեսուելան հաղթող է ճանաչվել 5 անգամ:
Միայն Միացյալ Նահանգներն է, որ առաջ է անցել Վենեսուելայից` «Միսս տիեզերք» մրցույթում հաղթելով 7 անգամ:
Ստեֆանիա Ֆերնանդեզը ընտրվեց եզրափակիչ դուրս եկած այն 5 գեղեցկուհիներից, որոնք առանձնացվել էին բոլոր 83 մասնակիցներից: Եզրափակիչ դուրս եկած մյուս 4 գեղեցկուհիները ներկայացնում էին Դոմինիկյան Հանրապետությունը, Ավստրալիան, Պուերտո Ռիկոն և Կոսովոն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել