HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամրագոտիների գինն էջմիածնում կտրուկ բարձրացել է

amragoti_24.08.09Անվտանգության ամրագոտիներ կրելու պահանջի` կառավարության հերթական խստացումից հետո Էջմիածնում այս ապրանքը դարձել է «դեֆիցիտ»: Էջմիածնի արտադրական ձեռնարկություններից մեկում վարորդ աշխատող Հովհաննես Հակոբյանը պատմում է, որ ապրանքով բեռնված` Երևանից Էջմիածին գալիս է եղել, երբ Իսակով փողոցի վրա ճանապարհային ոստիկանը կանգնեցրել ու զգուշացրել է, որ հաջորդ անգամ կակտավորի ու կտուգանի, եթե առանց անվտանգության գոտու լինի: «Ճիշտն ասած` ես չէի լսել, որ էդ գոտիները կրելու պարտադիր պահանջ է դրվել: Էս մեքենան էլ, ինչ ընդունել եմ` գոտի-մոտի չի ունեցել: Հիմնարկի ֆինանսիստի հետ գնացինք գոտի գնելու: Չէի պատկերացնում, որ դա էդքան դժվար ու էդքան թանկ գնով ձեռք կբերեինք: Էջմիածնում որ խանութը մտանք` ասացին` չունենք, վերջացել է: Հետո իմացանք, որ Չարենց թաղամասում 12.000 դրամով վաճառում են: Ստիպված առանք: Ճիշտ է` գումարը հիմնարկի բյուջեից էր, բայց խղճիս վրա ծանր նստեց: Բա 4000 դրամանոց ապրանքը երեք անգամ թանկ ծախե՞ն»,- զարմանում է Հ. Հակոբյանը: Էջմիածնի ավտոպահեստամասերի խանութներից երկուսում էլ մենք եղանք: Կարծելով գնորդ ենք`վաճառողներից մեկը խորհուրդ տվեց «իզուր չհետաքրքրվել, որովհետև ոչ մի տեղ չկա, եղածներն էլ շատ թանկ են. մի երկու օր սպասեք, մինչև որակով ապրանք ստանան և իմաց տան»: Իսկ երկրորդ խանութից մեզ ուղղորդեցին Չարենց թաղամաս` ասելով, որ ամրագոտիներ միայն այնտեղ կարող ենք գտնել: Մինչ մատնանշած հասցեով գնալը` զրույցի բռնվեցինք Պետրոս անունով վաճառողի հետ: Վերջինս ափսոսում էր, որ միանգամից մեծ պահանջարկ առաջացրած ապրանքը ձեռք բերելու հարցում ուշ է կողմնորոշվել. «Մինչև գլխի ընկա` Նորագավիթում ապրող մշտական մատակարարս արդեն ապրանքը «բիրիքով» տվել էր ուրիշի: Հիմա էդ մարդը դրած` 4000-անոց ապրանքը 12.000-ով ծախում է»: Հարցին, թե ինքը որքանո՞վ կվաճառեր, եթե ապրանքը ձեռք բերեր, ասաց` 5000-ից ոչ ավելի: Ապա անկեղծացավ. «Բայց ավելի լավ, որ ես ուշացա, թե չէ` կվատանայի, որ տեսնեի, թե ուրիշ տեղ ոնց են 12.000 -ով ծախում, իսկ ես` 5000-ով»: Մեր հարցումներով պարզեցինք, որ 12.000 դրամով վաճառվում է իրանական արտադրության, վարորդների խոսքով` սովորական ամրագոտին, իսկ ռուսական երկտակ գոտիները, որոնք օրեր առաջ ավտոպահեստամասերի խանութներում 10-12.000 դրամ արժեին, հիմա վաճառվում են 20.000 դրամով: Հայկուշ Ասլանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter