HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

100.000 դրամանոցն այսօրվանից շրջանառության մեջ է

24-08_100.000Քիչ առաջ ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց, որ այսօրվանից շրջանառության մեջ են մտնում 100.000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամներ: Հարյուր հազարանոցի վրա պատկերված է Եդեսիայի թագավոր Աբգար Ե-ն, որը, համաձայն հայոց պատմիչների, եղել է քրիստոնեություն ընդունած առաջին հայ թագավորը: Հայ Առաքելական եկեղեցու կողմից Աբգար Ե-ն դասվել է սրբերի շարքը: Թղթադրամի դիմերեսին նաեւ պատկերված է Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակը` փակցված թագավորական դրոշի վրա: Դա այն կտավն է, որով Հիսուսը սրբել է դեմքը եւ որին զարմանահրաշ կերպով արտատպվել է նրա դեմքի պատկերը: Հիսուսի պատկերը տեսնելուն պես` բորոտությամբ հիվանդ Աբգար Ե թագավորն առողջացել է: 24-08_KBԸստ Կենտրոնական բանկի դրամաշրջանառության վարչության պետ Սուրեն Սիմոնյանի` 100.000 դրամանոցներն ամենապաշտպանված թղթադրամներն են, որի համար օգտագործվել է 4 գույնանի խորը տպագրություն եւ կիրառվել են լրացուցիչ պաշտպանական հատկանիշներ: Իսկ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը նշեց, որ նոր թղթադրամները կօգնեն, որպեսզի այսուհետ մեծ գործարքներն իրականացվեն ազգային արժույթով: Նրա կանխատեսմամբ` 100.000 դրամանոցները կկազմեն կանխիկ շրջանառության 3 տոկոսը: Նշենք, որ թղթադրամի ուրվագծի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Հարություն Սամուելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter