Ավտովթար Արմավիրի մարզում. վարորդը մահացել է
Երեկ` Ժամը 00.04-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար: Պարզվել է, որ իրար են բախվել «ԱԶ-24» մակնիշի 07 LS 969 պետհամարանիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 12 SS 562 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ մեքենաներում գտնվող մյուս մարդիկ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Փրկարարները «ՎԱԶ-2106» ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` Երեւանի բնակիչ, 1984 թ. ծնված Արթուր Հովհաննիսյանի դին, որը հանձնել են շտապօգնության բժիշկներին:
Վաղարշապատի հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչներ` 1971 թ. ծնված Դավիթ եւ 1987 թ. ծնված Վալյա Ստեփանյանները:
Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի բնակիչներ` 1991 թ. ծնված Շահեն Մանուկյանը, 1989 թ. ծնված Արտյոմ Արոյանը եւ 2006 թ. ծնված Արսեն Ամիրշատյանը, Շիրակի մարզի Բագրավան համայնքի բնակիչ, 1986 թ. ծնված Ջիվան Գասպարյանը, Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչներ` 1973 թ. ծնված Կարինե Գրիգորյանը եւ 1995 թ. ծնված Գեւորգ Ստեփանյանը: Վերջինս բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել