HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաթղթեր կեղծելու մեղադրանքը նախկին հյուպատոսը ժխտել է

Երեկ Լոս-Անջելեսում կայացել է Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանի գործով առաջին դատալսումը` Կալիֆոռնիայի Սանտա-Անայի դաշնային դատարանում: Հյուպատոսը և գործով անցնող չորս կասկածյալները չեն ընդունել իրենց մեղքը և ժխտել են փաստաթղթերի կեղծման փաստը: Այս մասին հայտնում է «Associated Press» գործակալությունը: Նորայր Ղալումյանը 1999-ից մինչև 2002թ. եղել է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս: Այս տարվա հուլիսին նրան ձերբակալել են: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են 35 հազար դոլար գումարով տասնյակ փաստաթղթեր կեղծելու մեջ, որոնցով ապօրինի ներգաղթյալները պետք է խուսափեին ԱՄՆ-ից արտաքսումից: Հայաստանի նախկին հյուպատոսը եւ նրա չորս գործընկերները ազատ են արձակվել գրավի կիրառմամբ: Գործի քննությունը կշարունակվի հոկտեմբերի 6-ին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter