HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5«Սահմանի հստակեցում»` վրացական ձեւով Մինչ Վրաստանի սահմանապահները գրավում են հայկական հողերը, մերոնք կամ լռում են կամ անտեղյակ ձեւանում: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հաստատեցին «Առավոտի» տեղեկությունը, թե Վրաստանի սահմանապահները ապօրինաբար մտել են Հայաստանի տարածք: AravotՍակայն ԱԳ նախարարության պատասխանից պարզ չի դառնում, թե Հայաստանի հանրապետությունն ինչ է անում զավթած հողերը հետ բերելու համար: Քաղաքական գործիչները խուսափում են այդ մասին խոսել: «Հայաստանի ԱԳՆ տեղյակ է ձեր կողմից վկայակոչված դեպքերի մասին: Այդ խնդիրները հիմնականում առաջանում են այն հատվածներում, որտեղ սահմանը համաձայնեցված չէ: Վրացական կողմի հետ բանակցություններն այդ ուղղությամբ շարունակվում են»` սա ՀՀ Արտաքին գործերի նախարարության պատասխանն է, որի համար, ի դեպ, պահանջվեց չորս օր: Թերթի տեղեկություններով, հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սհմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ են եկել, մտել հայկական տարածքներ եւ հայ գյուղացիներին արգելում են մշակել հողը: Գյուղացիներն ունեն այդ հողերի սեփականության իրավունքի վկայականներ եւ համապատասխան քարտեզներ, սակայն վրացի սահմանապահները մեծապես արհամարհում են այդ փաստաթղթերը` պնդելով, թե հայ-վրացական սահմանի` դեռեւս չհստակեցված հատվածները իրենց կամոք պետք է ձեւավորվեն: ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձել ենք ճշտել ՀՀ ԱԳՆ-ն ստացե՞լ է վրացական «ներխուժման» վերաբերյալ ահազանգ: Եթե այո, ապա ե՞րբ եւ ումի՞ց: ՀՀ ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկել հարցը կարգավորելու համար: Այժմ  ի՞նչ փուլում է կարգավորումը: Ներկայումս խնդիրը բավականին սրված է Բավրա գյուղի հատվածում: Ըստ գյուղապետ Կորյուն Սումբուլյանի, գյուղացիներն այժմ մոտ 3 կիլոմետր երկարությամբ եւ 400 մետր լայնքով զրկված են սեփական հողատարածքները մտնելու հնարավորությունից: «Բայց այդ արգելքն ապօրինի է, եւ մենք կմտնենք, ոչ ոք դեռ չի զրոյացրել մեր սեփականության իրավունքն այդ հողատարածքների նկատմամբ, դատարանի նման վճիռ չկա»,-ասում է գյուղապետը, ով բառիս բուն իմաստով կրակն է ընկել այս պատմության ձեռքը: ԱԳՆ-ում գործող հայ-վրացական դեմարկացիոն հանձնաժողովից գյուղապետին ոչինչ չասող պատասխան են տվել, տարածքային կառավարման նախարարությունից ասել են` այդ հողերը ձերն են, տնօրինեք ինչպես կամենում եք, բայց վրացական սահմանապահ զորքը շարունակում է խոչընդոտել: Հայ սահմանապահները լոյալություն են դրսեւորում: Վրացական կողմը հայտարարել է, որ գոյություն ունի 1947 թ-ի մի պայմանագիր, համաձայն որի` նշյալ տարածքը պատկանում է Վրաստանին: «Սակայն մինչ օրս այդ մասին ոչ ոք եւ երբեք չի խոսել, ու այդ հողատարածքներն էլ մշակվել են տեղի բնակիչների կողմից»,-պատմում է գյուղապետը, ում, սակայն, այդպես էլ չի հաջողվել խնդրո առարկա փաստաթուղթը տեսնել: Վրացի սահմանապահների առաջարկած հայ-վրացական սահմանի տարբերակում սահմանն անցնում է Բավրայի հին գերեզմանատան միջով: Ու մինչ գյուղացիներն ապարդյուն փորձեր են անում պաշտպանել իրենց սեփականության իրավունքը եւ նախնիների հիշատակը` հարցը բավականին սահուն վերածվում է հայ-վրացական միջպետական խնդրի: HJՆոր թեկնածու Պետեկամուտների կոմիտեի կուլիսներում համառորեն լուրեր են շրջանառվում կոմիտեի ներկայիս նախագահ Գագիկ Խաչատրյանի մոտալուտ պաշտոնանկության մասին: Զուգահեռ` շրջանառվում են նոր նախագահի թեկնածուների անուններ: Նոր ի հայտ եկած նախագահացուների թվում է Գ. Խաչատրյանի ներկայիս տեղակալ Արտակ Շաբոյանը` «Շակալ» մականունով: Այդ գործում նրա «կշիռը» ապահովում է ԱԱԾ բարձրաստիճան սպա Զավեն Նանյանը, ով Շիրակի ներկայիս մարզպետ Լիդա Նանյանի եղբայրն է: Ծառայողական սանդուղքով Շաբոյանի վերելքը, սակայն, այնքան էլ հեշտ չի ստացվում, քանի որ ՊԵԿ նախագահի պաշտոնին շարունակում է հավակնել մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանը: Նշենք, սակայն, որ բարոյական նկարագրերով Շաբոյանը ոչնչով չի տարբերվում ոչ ներկայիս ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանից, ոչ էլ մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանից: Ձերբակալել ե՞ն Ըստ թերթի աղբյուրների, Ռուսաստանում ձերբակալվել է Ալբերտ Երիցյանի որդին` Ռոբերտ Երիցյանը: Վերջինիս նկատմամբ հետախուզում էր հայտարարված ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի քրգործի շրջանակներում: Թերթի տեղեկություններով, իշխանություններին չի հաջողվում ռուսներից ստանալ Ռ. Երիցյանին, ով, իբր մահափորձի պատվիրատուն է: Ավազակապետերի խրախճանքը Փաստորեն, հայրենի «ընտրյալ խավին» Ղարաբաղը չգրավեց, եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հորդորներն էլ` ամառային հանգիստը կազմակերպել Ղարաբաղում, գրոշի արժեք չունեցան: Ինչպես փոխանցում են թերթի իշխանական աղբյուրները, «հայրենի ընտրյալ խավի» զգալի մասն ամառային հանգիստը, ավանդույթի համաձայն, անցկացրել է արտասահմանյան «պրիստիժնի» հանգստավայրերում: Ըստ թերթի աղբյուրների, օրինակ, Անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր ամառային հանգիստն անց է կացրել Իսպանիայում: Նրա հետ Իսպանիայում է հանգստացել նաեւ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Ըստ նույն աղբյուրների, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն իր ամառային հանգիստն անցկացրել է Իտալիայում: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկ ամիս հանգստացել է Եվրոպայում: Նրա հետ է եղել նաեւ Սերժ Սրագսյանի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս, սակայն, մի փոքր շուտ է վերադարձել Հայաստան: Խնամի այս եռյակը, ըստ թերթի աղբյուրների, հասցրել է լինել Մոնակոյում, Նիցցայում: Նրանք նաեւ այցելել են Բադեն-Բադեն` Սերժ Սարգսյանին տեսնելու: Սերժ Սարգսյանի փեսա, նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանն իր կնոջ հետ, ըստ թերթի տեղեկությունների, այժմ գտնվում է Թաիլանդում: Մի խոսքով` «լավագույն ավանդույթները» շարունակվում են: AzgՎճիռն ամերիկահայությանն ուղղված անարգանք է Լոս Անջելեսում լույս տեսնող հայալեզու «Ասպարեզ» օրաթերթն անդրադարձել է ԱՄՆ դաշնային դատարանի որոշմանը, որի համաձայն հակասահմանադրական է ճանաչվել Կալիֆոռնիայի նահանգում ընդունված օրենքը: Հիշեցնենք, որ օրենքը հնարավորություն էր տալիս ցեղասպանության զոհերի ամերիկացի ժառանգներին ապահովագրական ընկերություններից դատի միջոցով պահանջելու սպանված հարազատների գումարները: Կալիֆոռնիայի նահանգային ատյանը 2000 թվականին իրավունք էր տվել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին դատ բացել գերմանական երեք ապահովագրական ընկերությունների դեմ: Դաշնային դատարանը վճռել է, որ Կալիֆոռնիայի օրենքը հակասում է ԱՄՆ-ի դաշնային կառավարության քաղաքականությանը: Ատյանի երկու դատավորները հայտնել են, որ ցեղասպանության զոհերի ժառանգները նման դատեր չեն կարող բացել, որովհետեւ Միացյալ Նահանգների կառավարությունը մինչ օրս հայկական ջարդերը պաշտոնապես ցեղասպանություն չի կոչել: Դաշնային դատարանի վճռին է անդրադարձել Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Վիգեն Սոնենց Փափայանը` ատյանի որոշումը ամերիկահայությանն ուղղված անարգանք համարելով: Նա հայտարարել է, որ եթե վճիռն անփոփոխ մնա, ապա այդ հանգամանքը կդառնա Թուրքիայի կառավարության ջանքերի վարձատրությունը: «Վճիռն այն պատգամն է հաղորդում, որ ամերիկյան կառավարությանը սիրաշահելու կամ սպառնալու դեպքում կարող ես հաջողության հասնել եւ ամերիկյան ատյանում խլել ամերիկացի քաղաքացիների արդար իրավունքը», նկատել է Վիգեն Սոնենց Փափայանը: HraparakՀայրը որդուց ալիմենտ է պահանջում Երեկ թերթին էր զանգահարել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հայրը` Յուրի Մկրտումյանը: Նա տեղեկացրեց, որ ուրբաթ օրը դատարանը քննելու է իր հայցադիմումը, որով ինքը որդուց ալիմենտ է պահանջում: Պարզվեց` պրն Մկրտումյանն ուզում է, որ այդ հարցը կարգավորվի օրենքով սահմանված կարգով` որդու աշխատավարձից, գույքային եւ ընտանեկան վիճակից: Իսկ այդ ընթացքում Արման Մկրտումյանը փաստաբան է վարձել, որը հանդիպել է հորը եւ առաջարկել հաշտության համաձայնություն կնքել: Համաձայնության արդյունքում վճռաբեկի նախագահը պարտավորվում է ամսական 100 հազար դրամի չափով օգնել հորը: Սակայն Յւ. Մկրտումյանը հրաժարվել է մինչդատական հաշտությունից եւ առաջարկել է հանդիպել դատարանում: Նա թեեւ որպես դատախազության նախկին աշխատակից բարձր թոշակ է ստանում` 300 հազար դրամի չափով, սակայն ասում է, որ այդ գումարի կեսը գնում է բժշկական ծախսերի վրա, ուստի կարծւմ է, որ մեծահարուստ որդին պետք է հոգա իր բոլոր կարիքները: Կհանդիպենք դատարանում Երեկ տեղեկացանք, որ, բացի մեր ու Հրաչ Քեշիշյանի դատավեճը, մոտ ապագայում մեկ այլ դատավեճ էլ է սպասվում. «Ռադիո Հայը» պատրաստվում է դատի տալ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփա Սաֆարյանին` իր բարի համբավն արատավորելու համար: Ընդ որում` խնդրո առարկա հոդվածը տպագրվել է հենց մեր թերթի օգոստոսի 20-ի համարում`  «Voyage, Voyage դեպի Մադրիդ ու Դաղստան» վերնագրով, որտեղ, պատասխանելով «Ռադիո Հայի» փորձագետ Անդրիաս Ղուկասյանի եւ Գալուստ Սահակյանի մեղադրանքներին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը արտգործնախարար եղած ժամանակ ստորագրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթղթերի տակ, Ստ. Սաֆարյանը գրել էր. «Ռադիո Հայի» այս հաղորդման մասին մեր կարծիքին ու պահանջներին ընթերցողն արդեն տեղյակ է նրա խմբագրակազմին «Ժառանգության» հղած երկու բաց նամակներից: Դրանցից առաջինով ակնկալել էինք Սերժ Սարգսյանի ներողությունը ՀՀԿ փոխնախագահի ստախոսության եւ նախագահականից իջեցված այս պատվերով երկսերիանոց ռադիոհամերգի համար, որի ոչ բլոր տրագիկոմեդիկ մասերն ենք ներկայացրել հասարակությանը»: Ըստ «Ռադիո Հայի»` «նախագահականից իջեցված պատվեր» արտահայտությունը հիմք է տալիս հայտարարել, որ ռադիոյի բարի համբավն արատավորված է: «Ռադիո Հայը» պահանջելու է դատարանից` պարտադրել Սաֆարյանին հերքում տպագրել նույն լրատվամիջոցում` «Հրապարակում»: Hayoc-ashxarhՈրեւէ գաղտնի համաձայնագիր չկա «Արմատականները շատ կուենային, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, բայց իրենց իշխանության օրոք: Երբ իրենք իշխանություն չեն, անընդհատ քննադատելու են, ասելու են, որ ամեն ինչ վատ է, վատ է արվում եւ այլն: Իրենք ժամանակին փորձեցին քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, չստացվեց: Ինքը` Տեր-Պետրոսյանը, անգամ գաղտնի հանդիպում էր գորշ գայլերի առաջնորդ Թյուրքեշի հետ, եւ հիմա ծիծաղելի է, երբ իշխանություններին մեղադրում է թուրքական կառավարության հետ գաղտնի կապերի, գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերելու մեջ: Որեւէ գաղտնի համաձայնագիր չկա, եւ խոսքը վերաբերում է ոչ թե պատմաբանների համատեղ հանձնաժողով, այլ միջկառավարական հանձնաժողով ստեղծելուն, ինչը որեւէ մեկի համար գաղտնիք չէ»,-ասում է Ռազմիկ Զոհրաբյանը: Ադրբեջանի հավաքականը կժամանի Երեւան Ադրբեջանի հավաքականը մասնակցելու է սեպտեմբերի 11-13-ը Երեւանում տեղի ունենալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Այս հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիայի ղեկավարները քննարկել են Հլանդիայի Ռոտերդամ քաղաքում, որտեղ այսօր մեկնարկում է մեծահասակների աշխարհի առաջնությունը: Բանակցություններն ընթացել են մարաձեւի եվրոպական միության ղեկավար Սերգեյ Սոլովեյչիկի միջնորդությամբ: Հայկական կողմը պարտավորվել է ապահովել Ադրբեջանի մարզական պատվիրակության անվտանգությունը: Հարեւան երկրից ժամանելու է 14 մարդ, որից 8-ը` մարզիկներ: Երեկվա դրությամբ երեւանյան ստուգատեսի մասնակցության հայտ են ներկայացրել 40 երկրների ավելի քան 500 ձյուդոիստներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter