HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Լիլուն վստահեցնում է, որ հովանավոր չունի

liluԵրգչուհին վիրավորված է մամուլում շրջանառվող տեղեկություններից «Ես «Սլավյանսկի բազար» մրցույթին մասնակցել եմ մայրիկիս ֆինանսական աջակցությամբ, իսկ պրոդյուսերությամբ զբաղվել է երգիչ Սերգեյ Գրիգորյանը: Ամբողջ ծախսը կազմել է 3-4 հազար դոլար: Իմ մայրն աշխատում է ԱՄՆ-ում եւ ինձ ֆինանսավորում է, այնպես որ ինձ հովանավոր ընդհանրապես պետք չի»,- այսօր «Հետքի» խմբագրություն էր այցելել երգչուհի Լիլուն, որը վրդովված էր իր մասին մամուլում շրջանառվող լուրերից: «Ամոթ է, որ իմ անունը փորձում են կապել ինչ-որ հայտնի մարդկանց հետ, այնպիսի լուրեր են գրում, որ ընդհանրապես ճշմարտությանը չի համապատասխանում: Ես հերքում եմ բոլոր այդպիսի տեղեկությունները: Չի կարելի մարդկանց առողջության հետ խաղալ` «ըստ շրջանառվող լուրերի» նյութ գրելով, դրա պատճառով ես ամբողջ գիշեր չեմ քնել,- ասում է Լիլուն եւ ավելացնում,- Չի կարելի առանց փաստի ապատեղեկատվություն մատուցել ընթերցողին, թող հարամ լինի այն հացը, որ վատ լրագրողը փորձում է վայելել սեւ PR անելով»: «Հետքի» այն դիտարկմանը, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է պատրաստ լինեն իրենց մասին ոչ հաճելի տեղեկություններ լսելուն, Լիլուն պատասխանեց. «Եթե լրագրողը գրում է, որ ես վատ երգչուհի եմ, ես դրանից չեմ վրդովվի, որովհետեւ դա նրա սուբյեկտիվ կարծիքն է, ես կշարունակեմ աշխատել իմ երկրպագունրի համար: Իսկ ինչ վերաբերում է իմ մասին սուտ լուրեր գրելուն, դա ոչ մեկին խորհուրդ չեմ տա, որովհետեւ եթե ամենահանգիստ մարդուն էլ հուներից հանում են, նա գազան է դառնում: Յուրաքանչյուրս էլ այդպիսին ենք»: «Ով էլ մասնակցեր, վերջին տեղն էր զբաղեցնելու» Լիլուն պատմեց, թե ինչպես է եղել, որ այս տարի ինքն է մասնակցել «Սլավյանսկի բազարին»: «Ես իմ տվյալների փաթեթը ժամանակին էի ուղարկել մրցույցի կազմակերպիչներին, նրանք ինձ էին ընտրել, այնպես որ Հայաստանում չի որոշվել իմ մասնակցության հարցը, իսկ մեր մշակույթի նախարարությունը դժվարությամբ ինձ թույլտվության թուղթ տվեց»,- ասում է երգչուհին: Մրցույթին վերջին հորիզոնականը զբաղացնելը Լիլուն այսպես է բացատրում. «Այս տարի Հայաստանը ով էլ ներկայացներ, վերջին տեղն էր զբաղեցնելու, որովհետեւ դա քաղաքականություն է»: «Ինձ համար շատ վիրավորական էր, որ մրցույթի մասնակիցներից շատերը չգիտեին, թե Հայաստանն ինչ պետություն է, նույնիսկ չէին լսել, որ այդպիսի երկիր գոյություն ունի: Եւ մենք մտել ենք Եվրոխորհուրդ, որի անդամ երկրների քաղաքացիները Հայաստանը չեն ճանաչում»,- ասում է Լիլուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter