HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիի ՀԱԿ-ի կառույցը նոր ղեկավար ունի

Գյումրիի ՀԱԿ կառույցում այսօր երեւանայն կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ նախ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին կազմակերպչական հարցեր, այնուհետեւ մամլո ասուլիս: ՀԱԿ Համկարգող Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ այսուհետ Գյումրիի կառույցը ղեկավարելու է Աշոտ Զաքարյանը: «Մենք, իհարկե, շատ շնորհակալ ենք նախկին ղեկավար Մարտին Ղարիբյանին, ով կարողացավ անցյալում անխափան կազմակերպել կառույցի աշխատանքները, պարզապես մեր մոտ քննարկումների արդյունքում, մենք որոշում ընդունեցիք այսուհետ կառույցի ղեկավարումը հանձնել մեր մարտական մյուս ընկերոջը` Աշոտ Զաքարյանին»,-տեղեկացրեց Լ. Զուրաբյանը: Խոսելով մարզային իրենց այցերի մասին` Լևոն Զուրաբյանը նկատեց, թե տարածված այն կարծիքը, թե իբրեւ կոնգրեսը սպառել է իրեն եւ գործելավոճի մեջ թարմություն մտցնելու համար հիմա էլ մարզեր է մեկնում` թյուր է: «Նախ հասկանանք, որ Հայաստանը դա Երեւանը չէ, եւ մեր նպատակն էլ ոչ թե բազմազանությունն է գործելակերպի, այլ մարզերում մարդկանց հետ առավել ակտիվ շփումը»,-պարզաբանեց Լեւոն Զուրաբյանը: ՀԱԿ Գյումրու կառույցի նորանշանակ ղեկավար Աշոտ Զաքարյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ կառույցի աշխատանքների ակտիվացման նպատակով իրենք պատրաստվում են մի շարք կլոր սեղան-քնարկումներ կազմակերպել ամենատարբեր թեմաներով: «Օրինակ` առաջիկա հինգշաբթի կլինի կլոր-սեղան քննարկում, որի ժամանակ մտադիր ենք հանրությանը ներկայացնել մեր դատական համակարգի իրական դեմքը եւ գործառույթը` «Դատական համակարգը, որպես հետապնդման գործիք» թեմայով,-ասաց Աշոտ Զաքարյանը: Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով մարզերում գործող տեղական կառույցներին, նշեց, որ դրանք ծառայելու են մի նպատակի. նրանց միջոցով առավել հասու լինել ժողովրդին մտահոգող խնդիրներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter