HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսպանիայում հիմնադրվել է առաջին Հայ առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցին

spain-surb-GevorgՉնայած Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են դեռեւս 1992թ., այնուհանդերձ շուրջ 50 հազարանոց հայություն ունեցող եվրոպական այդ երկրում մինչեւ վերջերս չէր գործում որեւէ Հայ Առաքելական եկեղեցի: Վերջերս, Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ, Իսպանիայում հայ համայնքների գծով ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Գասպար Պետրոսյանի եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Բարձրաշնորհ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվեցին Իսպանիայի հայ համայնքի ազգային եւ հոգեւոր-եկեղեցական կազմակերպման եւ զարգացման հիմնախնդիրները: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության` նախատեսվում է ձեւավորել Իսպանիայի Հայ Առաքելական եկեղեցու ժամանակավոր խորհուրդ, որը կգործի Հայրապետական պատվիրակի հովանու ներքո, իսկ մինչեւ թեմական կանոնադրության պաշտոնական գրանցումը, կգործեն Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհուրդներ, որոնք առավելագույնը 6 ամսից  կդառնան գործող մեկ մարմին: ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Գասպար Պետրոսյանի անմիջական ջանքերով Բարսելոնի մերձակա Կալոնժե քաղաքի տեղական եկեղեցական իշխանությունների հետ ձեռք է բերվել համաձայնություն 30 տարի ժամկետով վարձակալելու մատուռը: Այն կծառայի իբրեւ Հայ Առաքելական եկեղեցի: Միջերկրական ծովի ափին գտնվող Իսպանիայի Ժիրոնա նահանգի Կալոնժե քաղաքի ենթակառուցվածքը` ժամանակակից ճանապարհներ, միջքաղաքային ավտոբուսային, երկաթգծային հաղորդակցություն, նպաստավոր է: Համայնքը ձեւավորվելու եւ գործելու դեպքում այն կհեշտացնի ապահովել կապը Իսպանիայի տարբեր քաղաքներում ապրող հայության միջեւ: Օգոստոսի 11-ին Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանն այս մատուռում կատարեց առաջին եկեղեցական արարողությունը եւ ներկաներին հայտնեց, որ մատուռը այսուհետ կոչվելու է  Հայ Առաքելական «Սուրբ Գեւորգ» եկեղեցի: «Այսպիսով կարելի է փաստել, որ հիմք դրվեց Իսպանիայի Թագավորությունում Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը եւ Իսպանիայի բոլոր հայաշատ քաղաքներում սկսել Ամենայն Հայոց Հայրապետի թեմական, ծխական կառույց ստեղծելու ծրագրին»,-ասված է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter