HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Հանրապետությունը դոլարիզացվում է ավելի, քան մինչև 2000 թ.-ը» 

27_02-dolar360-380 դրամ շեմը,  որը տրվեց մարտի 3-ին, բարձր էր նախանշված: Դա նպաստեց նրան, որ գարնանը արտարժույթային մեծ տատանումներ եղան, և եկավ մի պահ, որ 1 դոլարի գինը հասավ 400 դրամի: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված օգոստոսի 10-ից նկատվող դրամի արժեզրկումը: «Եվ կառավարության, և Կենտրոնական բանկի համապատասխան միջոցառումները տանում են նրան, որ Հայաստանում մարտի 3 չկրկնվի: Եվ հաստատ չի լինելու դա: 360-380 շեմը, որ տրվեց մարտի 3-ին, Համաշխարհային բանկի, Արժույթի հիմնադրամի և այլնի կարծիքն էր»,- ասաց նա: Էմիլ Սողոմոնյանի խոսքերով` Հայաստանում դրամի արժեզրկում և դոլարի արժևորում պետք է տեղի ունենային միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի տնտեսությունը և արժեթղթային շուկան աճ ունենային: Մինչդեռ ԱՄՆ-ում այդպիսի աճ չկար: Հայաստանում ևս տնտեսությունը անկում ապրեց: «Չկային նպաստող պայմաններ: Մեր ժողովուրդը, ես ինքս էլ (իմ մասին էլ ասեմ, որ ոչ մեկին չվիրավորեմ)` մենք բոլորս դարձել ենք դոլար առնող ու ծախող: Ես համոզված եմ, որ մարդիկ կան, որ այդ առքուվաճառքի մեջ տուժել էլ են: Լինում է դեպք` լսում են փողոցում, որ 1-2 դրամ վաղը պիտի բարձրանա, ամբողջ իրենց ունեցած դրամը դարձնում են դոլար` չմտածելով, որ բանկերը և այդ «չենջերը» արտարժույթի առքուվաճառքի մեջ, մեկ է, 2-3 դրամի մարժա ունեն: Իրենք առնում են, հաջորդ օրը տանում են հետ, բանկին հանձնում են` մտածելով, որ օգտվեցին, բայց ոչ մի բանով չեն օգտվում, որովհետև հետո հանձնելն ավելի էժան են գնահատում, քան առքը»,- ասաց բանախոսը: Նրա խոսքերով` բնակչությունը առևտուր է անում դրամով, բայց ավանդները դարձնում է դոլար: Կարելի է հասկանալ, թե ինչու են ֆիզիկական անձինք իրենց խնայողությունները պահում դոլարով (մտածում են, որ հանկարծ չկորցնեն իրենց խնայողությունները, թեև համաշխարհային զարգացումները կարող են հանգեցնել նրան, որ մի օր դոլարը` որպես արժույթ ոչ ոքի պետք չլինի): Սակայն լրիվ անհասկանալի է, թե ինչու են իրավաբանական անձինք դոլար և ոչ թե դրամ պահում իրենց հաշիվներում: Չէ՞ որ նրանք աշխատավարձ են վճարում և Հայաստանի ներսում արտադրություն իրականացնում դրամով: «Ես մի քանի առիթով էլ եմ ասել այդ խոսքերը` առանց վախենալու. արտարժույթային օրենքը պետք է տարածել ոչ միայն բանկերի, այլ ավելի շուտ տնտեսավորղ սուբյեկտների վրա: Եթե իրավաբանական անձը արտարժույթով դրսից ներկրում ունի, այլ խնդիր է: Էլի նա կարող է տվյալ օրը գալ, իր դրամը կոնվերտացիա կատարել դոլարի և կատարել իր գործարքը: Ճիշտ նույն կերպ, երբ նա հարկայինին փող պիտի փոխանցի, գալիս է, այդ օրը հայտ է տալիս, դոլարը դարձնում է դրամ, փոխանցում հարկայինին: Ինչո՞ւ, պահերի դրամային և գայիր քո դրամային պարտավորությունը կատարեիր: Այսինքն` հանրապետությունը դոլարիզացվում է ավելի, քան մինչև 2000 թ.-ը»,- ասաց Հայաստանի բանկերի միության նախագահը: Նա նշեց, որ մինչև ճգնաժամը` 2007 թ. վերջը, նույնիսկ 2008 թ. կեսը, մեր բոլոր ավադների գերակշռող մասը դրամային էին: Իրավաբանական անձինք իրենց խնայողությունները և միջոցները պահում էին բացառապես դրամով: Իսկ մարտի 2-ից հետո բոլորն իրենց խնայողությունները նորից դոլարի վերածեցին: էմիլ Սողոմոնյանի համոզմամբ` եթե ժողովուրդը իր մտածելակերպը չփոխի և խնայողությունները դրամով չպահի, ապա դա կարող է ամեն տեսակի «աղտի» հանգեցնել: «Ոչ միայն Հայաստանում, այլ ցանկացած երկրում, նույնիսկ ամենահզոր Չինաստանում ևս կլինի նույնը: Այսինքն` մենք ուզում ենք մեր ամբողջ դրամական բազան փոխել դոլարայինի»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter