HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնարարվել է քննության առարկա դարձնել մամուլի հրապարակումները

Գլխավոր դատախազության կայքէջը տեղեկացնում է, որ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործի   քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը, լրիվությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հանձնարարել է քննիչին քննության առարկա դարձնել դիտարկվող քրեական գործին վերաբերող մամուլի հրապարակումները: «Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով 13.11.2008 թ հեռարձակվել էր հեռուստառեպորտաժ՝  Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրի ուսուցիչ Լ.Ա.-ի կողմից նույն կրթահամալիրի սաներ Դ. Ա.-ի և այլոց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ: Նշված ռեպորտաժի հիման վրա Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունը հանձնարարել էր ոստիկանության Էրեբունու քննչական բաժնին՝ ստուգել մատնանշված  հանգամանքները եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ: Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում չեն հաստատվել նշված տեղեկությունները, կրթահամալիրի սաներ Լ. և Դ. Ա.-րը, Մ. Դ.-ն, Ա. Պ.-ն, Մ. Շ.-ն և Դ. Մ.-ն կտրականապես հերքել են Լ. Ա.-ի կողմից իրենց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հանգամանքը, իսկ Դ. Ա.-ն նշել է նաև, որ հարցազրույցի ընթացքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնել է կրթահամալիրում բարեգործական աշխատանքներ իրականացնող Մ. Ս.-ի խնդրանքով: Նույնպիսի ցուցմունքներ են տվել նաեւ նրա հարազատները: Նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ չի հաստատվել նաեւ սաներից մեկին բռնաբարելու  վերաբերյալ հայտարարությունը: Նախաքննության տվյալներով՝ Մ.Ս.-ն դպրոցի վերաբերյալ տարածել է սուտ տեղեկություններ, ուսուցչի վերաբերյալ կատարել սուտ մատնություն եւ ոստիկանության Էրեբունու քննչական բաժինը 15.08.09թ նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Մ. Ս.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց»,-ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter