HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ

7536_am_2Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Նա Դիլիջանում բացել է Դիլիջան քաղաքի թիվ 4 դպրոցի նորակառույց 2-րդ մասնաշենքը։ Դպրոցական մասնաշենքի հիմնանորոգման եւ բարեկարգման շինարարական աշխատանքներն իրականացրել է «Դիլիջանշին» ԲԲԸ-ն։ Մասնաշենքը նախատեսված է 250 աշակերտական տեղի համար։ Կարեւորելով դպրոցաշինությանն ուղղված պետական աջակցությունը` ՀՀ վարչապետը խոստացել է այսուհետ նույնպես կրթության ոլորտի զարգացման առաջնահերթությունը պահել կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում։ Տիգրան Սարգսյանը նաեւ  ծանոթացոլ է «Միասին» երիտասարդական համահայաստանյան շարժման` հանուն բարեփոխումների եւ երկրի արդիականացման ծրագրի կրթական ֆորում-ճամբարի աշխատանքներին։ Ֆորումի մասնակիցների հետ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտքեր է փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների, մեր երկրի վրա համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ազդեցության, գիտելիքահենք տնտեսության կարևորության, ինչպես նաեւ երիտասարդության հիմնախնդիրների մասին։ Անդրադառնալով համաշխարհային տնտեսության միտումներին` վարչապետը նշել է. «Այսօր ֆինանսիստները եւ տնտեսագետները ճգնաժամը դիտարկում են երկու հարթության մեջ։ Առաջին, որ շուկայական տնտեսության բնորոշ է ճգնաժամի ցիկլայնությունը, մյուս մասն էլ նշում է, որ սա հերթական ճգնաժամ չէ, այլ մենք ականատեսն ենք նոր աշխարհի, նոր հասարակության ձեւավորման։ Ակնհայտ է, որ ապրում ենք վտանգներով լի ժամանակաշրջան, այն նաեւ մեծ հնարավորություններ է ստեղծում։ Անգամ ինքը բառը, ճգնաժամը հուշում է այդ` ճգնել եւ ժամ։ Այն մի իրավիճակ է, երբ նախկինում գործող օրինաչափությունները այլեւս չեն գործում, իսկ նորի հետ կապված խնդիրներ կան»։ Խոսելով գիտելիքի կարեւորության եւ երիտասարդության դերի մասին, Տիգրան Սարգսյանն ասել է. «Մտածողությունը ժամանակակից աշխարհի հենքերից է, ապրում ենք մի ժամանակշրջանում, երբ փոփոխություններն չափազանց արագ են կատարվում։ Ձեզանից յուրքանչյուրը պետք է կարողանա մտածել, ծրագրել եւ գործել իրավիճակին համապատասխան… Դատապարտված ենք մշտապես սովորելու։ Պետք է կարողանալ աշխատել նոր գիտելիքների հետ, զարգացնել ինքնուրույն մտածելու կարողությունը։ Մեր հասարակությունն իր հարստությունը պետք է կառուցի մտածողության շտամպներից ելնելով»։ Վարչապետը պատասխանել է նաեւ երիտասարդական ֆորումի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Այնուհետեւ «Միասին» համահայկական ֆորումի կազմակերպիչները ՀՀ վարչապետին են ներկայացրել ճամբարային առօրյան։ Այնուհետեւ գործադիրի ղեկավարը այցելել է քաղաքի հիմնանորոգվող գրադարան ու թիվ 1 ավագ դպրոց, այցելել է համայնքի միջոցներով կառուցված ամֆիթատրոն, ինչպես նաեւ եղել է համայնքի միջոցներով կառուցվող պատկերասրահ թանգարանում ու «Թուֆենկյան» համալիրում եւ ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter