Բերման է ենթարկվել կանանց Թուրքիա փոխադրողը
Երեկ ժամը 09.00-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել 1962 թ. ծնված Նիգյար Մ.-ին, որը 2008 թ. սեպտեմբերից մինչեւ 2009 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, շահադիտական նպատակով նպաստել է 1984 թ. ծնված Նարինե Վ.-ի, 1980 թ. ծնված Թեհմինե Ա.-ի, 1980 թ. ծնված Անժելա Թ.-ի եւ այլոց պոռնկությամբ զբաղվելուն` նրանց փոխադրելով Թուրքիայի Հանրապետության Կոնիա քաղաք:
Իսկ ժամը 16.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների եւ Վանաձորի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս բերման են ենթարկել 1950 թ. ծնված Վանիկ Ա.-ին: Պարզվել է, որ նա 1973 թ. ծնված Օվսաննա Ե.-ին եւ 1974 թ. ծնված Գայանե Ե.-ին պարբերաբար ներգրավել է պոռնկությամբ զբաղվելուն, օգտագործել նրանց կախյալ վիճակն ու շահույթ ստացել: Ոստիկանության կայքէջի փոխանցմամբ, կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել