HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուրջ 250 կտոր գիրք է նվիրաբերել քրեակատարողական ծառայությանը

books_27.06.08Երևանի բնակչուհի Շուշանիկ Պետրոսյանը օրերս հանդես է եկել քաղաքացիական նախաձեռնությամբ: Նա, լրատվամիջոցներից մեկով լսելով, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մոտ առկա է գրականության նկատմամբ մեծ հետաքրքրություն, իր անձնական գրադարանի մի մասը (շուրջ 250 կտոր), որտեղ գերակշռում են դասականների փայլուն ստեղծագործությունները, նվիրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը` հարստացնելով գրադարանային ֆոնդը: «Քրեակատարողական ծառայությունում վստահ են, որ այդ գրքերը երբեք չեն մնա գրադարանի դարակներում շարված և առավելագույնս կծառայեն իրենց կոչմանը, ինչն է` վեհացնել մարդու հոգին և սերմանել մարդկային վսեմ արժեքներ»,-տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը: Նշենք, որ ազատազրկվածների գրադարանը նոր գրքերով համալրման կարիք ունի: «ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը 2008 թվականին» հաշվետվության համաձայն` անկախության տարիներին գրադարնների համալրման որեւէ պետական ծրագիր չի գործում: Համալրումը երբեմն կատարվում է տարբեր բարեգործական եւ կրոնական կազմակերպությունների կողմից, այն էլ` խիստ սահմանափակ ծավալներով: «ՀՀ Արդարդատության բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովված են գրադարաններով, սակայն գրքերի քանակն ու որակը չի բավարարում ազատազրկվածների պահանջարկը: Գրադարաններում առկա գրականության մեծ մասը ռուսերեն լեզվով է, չնայած կալանավորները հիմնականում նախընտրում են հայալեզու պատմական, գեղարվեստական եւ արկածային գրականություն»,- նշված է 2008 թվականի հաշվետվության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter