Պաշտոնյաների ցուցակն ուղարկել են ԱԺ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին
Գագիկ Ծառուկյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան, Մհեր Սեդրակյան, Լեւոն Սարգսյան, Սուրիկ Խաչատրյան, Սամվել Ալեքսանյան, Վաչիկ Ղազարյան եւ Առաքել Մովսեսյան: «Մարտի 1»-ի փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը այս մեծահարուստների եւ պաշտոնյաների անունները ուղարկել են ԱԺ «մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին, քանի որ Հայ ազգային կոնգրեսն իրենց տեղեկացրել է, որ վերոնշյալ անձանց ենթակայության տակ գտնվող թիկնապահները մարտի 1-ին համագեստներ են ստացել եւ անմիջական մասնակցություն են ունեցել կատարված արյունահեղ իրադարձություններում:
«Մենք այցելեցինք պաշտպանության նախարարության իրային պահեստը, որպեսզի անակնկալ ստուգում անցկացնեինք, սակայն այնտեղ ստեծվեցին նախoրոք մտացված խոչընդոտներ, որպեսզի մենք չկարողանանք ծանոթանալ իրենց ներքին մատյաններին: Դրանից հետո մենք պիտի այցելեինք այն զորամաս, որտեղ հավանաբար պետք է մուտք արված լինեին համազգեստները, բայց մեզ համար խոչընդոտներ էին ստեղծում»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Մեծահարուստների ցանկը ներառված է Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի 4-րդ զեկույցի հավելվածում: Օգոստոսի 24-ին լուծարված փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներն այդ զեկույցն ուղարկել են Սամվել Նիկոյանի գլխավորած Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել