HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոչընդոտել են լրագրողի աշխատանքը. ԴԱՀԿ-ը հակառակն է պնդում

dahk5 Այսօր ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հատուկ խումբը Վանաձոր քաղաքի Վարդանանց եւ Սպանդարյան փողոցներում իրականացրել է կատարողական գործողություններ, որոնց արդյունքում տարածքից հանվել եւ տեղափոխվել է 10 ոչ հիմնական շինություն` բնակելի տնակներ: Բնակիչների տարհանման գործողություններին ներկա է գտնվել «Հետքի» լրագրող Լարիսա Փարեմուզյանը: Նրան բնակիչները տեղեկացրել են, որ իրենց նկատմամբ կոպտություններ և բռնություն է կիրառվում: dahk4 «Խնդրեցին, որ ես որպես լրագրող գնամ: Ալավերդուց հասա այնտեղ: Կանանց նկատմամբ բռնություն էր կիրառվում, ես մոտեցա, ասեցի` ինչու եք կանանց հետ այսպես վարվում, չե՞ք կարող հանգիստ կատարել: Հետո սկսեցի նկարել, ֆոտոխցիկը խլեցին ձեռքիցս, ջնջեցին նկարները, ձայնագրիչս խլեցին ու սկսեցին հրել: Ասեցի, որ ես լրագրող եմ, նայեցին փաստաթղթերս ու հետ տվեցին ֆոտոապարատն ու ձայնագրիչը: Մի 100 ոստիկան կար, 50-60 ԴԱՀԿ աշխատակիցներ, ես միայնակ լրագրող կին ինչպես կարող էի խոչընդոտել նրանց աշխատանքը»,-պատմեց Լարիսա Փարեմուզյանը: dahk6Մինչդեռ քիչ առաջ ԴԱՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է, որ լրագրողն է խոչընդոտել ԴԱՀԿ աշխատակիցների աշխատանքին: «Գործողությունները իրականացվել են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի  վճռի հիման վրա ստացված կատարողական վարույթներով` Վանաձորի քաղաքապետարանի հայցերով: Տնակները տեղափոխվել են Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ փողոցի 5-րդ տնակային ավան: Միաժամանակ պահպանվել են բնակիչների բոլոր գույքային իրավունքները, ապահովվել է տնակների եւ գույքի տեղափոխումը նշված թաղամաս: Հարկադիր ծառայողների գործողություններիը անցել են առանց միջադեպերի մինչեւ պարտապան Անահիտ Մարգարյանի տնակի տարհանման գործողությունները սկսելը: Նշված անձը սուր կտրող-ծակող գործիքով մի քանի անգամ փորձել է հարվածել հարկադիր կատարողին, սակայն նրա գործողությունները կանխվել են: Հասկանալով Ա.Մարգարյանի այդ պահի հոգեվիճակը, ոստիկանները եւ հարկադիր կատարողները ընթացք չեն տվել միջադեպին: hand_28.08.09Սակայն Ալավերդուց ժամանած «Առավոտ» թերթի եւ hetq.am կայքի լրագրող Լարիսա Փարեմուզյանը նույն պահին միջամտել է հարկադիր կատարողների գործողություններին: Հարկադիր կատարողի պահանջը` ներկայանալ, Լ.Փարեմուզյանը անտեսել է եւ կոպտել ծառայողներին: Նա ներկայացել է միայն իրավիճակը սկանդալայինին վերածելուց հետո: Փորձելով ներխուժել տարհանվող տնակ, լրագրողը խոչընդոտել է հարկադիր կատարողների աշխատանքին: Նշենք, որ բացի Լ.Փարեմուզյանի, ծառայողների գործողություններին ականատես էին նաև բազմաթիվ լրագրողներ, որոնք առանց որևիցե խնդիր հարուցելու կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները: ԴԱՀԿ ծառայությունը Լ.Փարեմուզյանի նման գործելակերպը համարում է անընդհունելի եւ դիտում է որպես սադրանք»,-նշված է ԴԱՀԿ ծառայության մամլո հաղորդագրության մեջ: vardananc

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter