HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը գումար է հատկացրել Ազգային ժողովին եւ դատախազությանը

Կառավարությունը, վերաբաշխելով 2009թ. պետբյուջեն եւ փոփոխելով կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի  որոշումը, գումար է հատկացրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը։ Սույն վերաբաշխումը կատարվել է «Կապանի N 2 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը «Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի» վերակազմակերպման հետեւանքով։ Գործադիրը ՀՀ օրենսդրությանը համապատասխան որոշել է հաստատել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան («Պոլիտեխնիկ») ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, ստեղծել «Ծովասարի Բախտիբեկ Մուրադյանի անվան միջնակարգ մասնագիտացված հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ը։ Գործադիրը որոշում է ընդունել «Արմավիրի վարժարան» ՊՈԱԿ-ը միացման ձեւով վերակազմակերպել` միացնելով «Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին։ ՀՀ կառավարությունն իր նիստում գումար է հատկացրել ՀՀ դատախազությանը` 2009թ. ընթացքում լրացուցիչ փորձաքննությունների կատարման ծառայության դիմաց վճարելու նպատակով։ Կառավարությունը, վերաբաշխում կատարելով 2009թ. պետական բյուջեում եւ փոփոխելով իր նախորդ որոշումներից մեկը, գումար է հատկացրել ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմին։ Փոփոխվել եւ լրացվել է ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ինչը թելադրված է «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով ՀՀ ներմուծվող ապրանքների մաքսային ձեւակերպումների պարզեցման եւ արագացման անհրաժեշտությամբ։ Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` գործադիրը սահմանել է, որ հաստատագրված վճար վճարողները տեղեկություններ ներկայացնեն նաեւ գազալցման գործունեությունից տվյալ ամսվա համար հաստատագրված վճարի չափի մասին։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը, հաշվի առնելով, որ հարկային պարտավորությունների չափի որոշման համար այսուհետեւ առաջնային է ստացված գազի ցուցանիշը, անհրաժեշտ է համարել ստանալ նաեւ մատակարարի` «Հայռուսգազարդ» ՓԲԸ մատակարարած գազի ֆիզիկական ծավալի վերաբերյալ տվյալներ` ավտոգազալիցքավորման կայանները շահագործողների կողմից ներկայացված համապատասխան ցուցանիշների հետ համադրման համար։ Որոշմամբ սահմանվել է, որ տեղեկությունները ներկայացվելու են ամեն ամսվա արդյունքներով` ըստ գազալցման կայանների, մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter