HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանը կոչ է արել այցելել դպրոցներ

Այսօրվա նիստում կառավարությունը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող Լոռու մարզի Հաղպատ համայնքի տարածքում գտնվող «Ախթալա» ենթակայանի շենք-շինությունները եւ դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասը օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հաղպատ համայնքին` այնտեղ բնակվող բնակիչներին սեփականության իրավունքով օտարելու պայմանով։ Իր որոշումներով կառավարությունը Արմավիրի մարզի Փարաքարի, Շիրակի մարզի Մայիսյանի, Արարատի մարզի Հովտաշատի գյուղական, Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների տարբեր նշանակության հողերի մի մասը փոխադրել է ծառայեցնելու համապատասխանաբար հասարակական, բնակելի կառուցապատման եւ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման, լիթոիդային պեմզայի եւ հրաբխային խարամի արդյունահանման նպատակներին։ Կառավարության որոշմամբ, «Որսորդների եւ ձկնորսների միություն» ՀԿ-ի «Որսորդմիություն» ԱՊԸ-ին երեք տարի ժամկետով տրվել է «Զենքի (ողորկափող որսորդական հրացանի փամփուշտներ) արտադրության լիցենզիա։ Նիստի ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հորդորել է չխախտել ավանդույթը եւ ս.թ. սեպտեմբերի 1-ին նույնպես այցելել դպրոցներ եւ երեխաներին շնորհավորել նոր ուսումնական տարվա առթիվ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter