HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5Պատվերն արդեն ստացե՞լ են Հանրայինի դեմքերից մեկը` Հրաչ Քեշիշյանը, մեզ դատի է տվել. իր սեքսուալ արկածների մասին մեր հրապարակումը վիրավորել է նրա «պատիվն ու արժանապատվությունը»: Իր իրավունքն է` չենք վիճարկում: HraparakԿենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատարանը հայցադիմումը ստանալուն պես ուղղակի զարմանահրաշ արագությամբ` հենց հայցը ստանալու օրը, այն վարույթ է ընդունել և մեզ ծանուցել: Կենտրոնի դատարանի հետ առնչված փաստաբաններն ասում են, որ սովորաբար այդ պրոցեսը տևում է շաբաթներ: Անցնենք առաջ` դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը , խախտելով դատարանների նախագահների խորհրդի որոշումը, ըստ որի կենտրոնի տարածքը բաշխված է դատավորների միջև` յուրաքանչյուրն ունի իր տարածքը, մեր հայցը մակագրել է դատավոր Ռուբեն Ներսիսյանին, մինչդեռ Տիգրան Մեծի 18-ը դատավոր Արայիկ Մելքոնյանի վարույթում գտնվող տարածքն է: Իսկ Ռուբեն Ներսիսյանը, մեծահոգաբար բավարարել է հայցվորի միջնորդությունը` պետտուրքի վճարումը հետաձգելու մասին: Նկատենք, որ Հրաչ Քեշիշյանն իր պատիվն ու արժանապատվությունը գնահատել է 5 մլն. դրամ և մեզնից պահանջել է այդ գումարը և իր փաստաբանին իբր վճարված 2 մլն.-ը: Եթե մարդը կարողանում է 2 մլն. վճարել իր փաստաբանին, ինչո՞ւ է ազատվում ընդամենը 140 հազար դրամ տուրքը պետբյուջե վճարելու պարտավորությունից: Ինչ-որ շատ են պատահականություններն ու դատարանի շահագրգռությունը Հանրայինի ներկայացուցչի համար արտոնյալ պայմաններ ստեղծելու հարցում: HJԱռաջատար ենք ԱՊՀ երկրների` վերջին օրերին հրապարակված ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը ԱՊՀ երկրների ցանկում հուլիս ամսից կրում է տնտեսական անկման առաջատարը լինելու «պատիվը»: Խնդիրն այն է, որ մինչև հունիս ամենամեծ անկումն արձանագրած Ուկրաինայում տարվա 7 ամիսների տվյալներով գրանցվել է ընդամենը 18 տոկոսի անկում, մինչդեռ Հայաստանում նույն 7 ամիսների կտրվածքով անկումը կազմել է 18.3 տոկոս: ԱՊՀ 12 երկրներից 6-ում արձանագրվել է անկում, իսկ 6-ում` աճ: Ուշագրավ է, որ չնայած անցած տարվա համեմատությամբ աշխարհում նավթի գների կտրուկ անկմանը և պահանջարկի նվազմանը` Ադրբեջանում արձանագրվում է տնտեսական աճ: Ինչի՞ց է վախենում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պարզվում ` վերջին շրջանում խիստ զբաղված է իր մարդկանց ԱԱԾ-ում աշխատանքի տեղավորելով: ԱԱԾ մեր աղբյուրները փոխանցում են, որ Աբրահամյանին հաջողվել է զգալի թվով մարդկանց ներդնել ԱԱԾ-ում: Հիշեցնենք, որ մինչ ԱԱԾ-ն էլ Հովիկ Աբրահամյանը փորձում էր իր մարդկանցով համալրել Պետեկամուտների կոմիտեն: Մի խոսքով, ԱԺ նախագահը փորձում է իր ցանցը գցել ամենուր` ամրացնելով իր դիրքերը: AzgՄիասին և լուռ Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Սևանում տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբար, որը օգոստոսի 24-27-ը իր հանգիստն է անցկացնում այնտեղ: Մինչ նախագահը կժամաներ, ճամբարում տեղեկացանք, որ այնտեղ են եկել նաև շարժման առավել ակտիվիստները` շուրջ 500 հոգի: Նրանք, իրենց խոսքերով, սովորում են ստեղծել և մերվել կոլեկտիվին, ղեկավարել այն և այլն: Ճամբարում էր նաև ՌԴ պետական դումայի պատգամավոր, «Երիտասարդ Ռուսաստան» միության առաջնորդ Մ. Միսչենկոն: Նա շեշտեց, որ Ռուսաստանում իրենք կազմակերպում են նման ճամբարներ, և շատ ուրախ է, որ Հայաստանում նույնպես նման շարժ կա: Սա, ըստ Միսչենկոյի, կպատրաստի բարեկիրթ հայրենասեր երիտասարդներ: Ժամանելով` նախագահը շրջեց ճամբարում, սակայն լրագրողներիս սպասված հարց ու պատասխանը տեղի չունեցավ: Նախագահը գրեթե միշտ լուռ էր: Նախորդ օրը ճամբար էր այցելել նաև վարչապետը: Aravot«Սուտ մատնության» սահմանները Երիտասարդական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ քրեական գործ հարուցելը իսկապես խիստ վիճահարույց է թվում, որովհետև այստեղ խախտված է սիմետրիայի սկզբունքը: Մարիամը ճիշտ այնպիսի իրավունք ունի տեղեկատվություն տարածելու, որպիսի իրավունքով օժտված է հայերենի ուսուցիչ Լ. Ս.-ն` հնարավոր զրպարտությւոնից պաշտպանվելու համար: Կա երկու կողմ, որոնցից մեկը մյուսի նկատմամբ չպիտի արտոնություններ ունենա: Սակայն իրավապահները մի կողմի (Լ.Ս.-ի և կրթօջախի ղեկավարության) ասածները դրեցին հալած յուղի տեղ, իսկ մյուսինը համարեցին լուրջ հանցագործություն և «կպցրեցին» «սուտ մատնություն» հոդվածը: Քանի որ կողմերի միջև հավասարակշռությունը պահպանված չէ, իսկապես հիմքեր կան կասկածելու, որ ոստիկանության և դատախազության մոտեցումը սուբյեկտիվ է և կանխակալ: Ինչ վերաբերում է «սուտ մատնությանը», ապա այդ հանցատեսակի մեկնությունները կարող են հիրավի անսահման լինել: Օրինակ, Արշակ Սադոյանը մի քանի տարի պնդում էր, որ 90-ականներին ՀՀ կառավարությունը «մազութ է լափել»: Դատախազությունը քննեց այդ գործը և պարզեց, որ նման բան չի եղել, սակայն, որքան գիտեմ, պարոն Սադոյանը սուտ մատնության համար չի դատվել: Կամ` վերջին 18 տարում բոլոր տեսակի ընդդիմությունները մեղադրել են Առաջին, Երկրորդ և Երրորդ նախպագահներին` «Ղարաբաղը ծախելու» (այսինքն` պետական դավաճանություն կատարելու) համար: Ղարաբաղը, ինչպես հայտնի է, ծախված չէ, իսկ սուտ մատնության համար էլ ոչ ոք դատված չէ: Կամ` ավելի թարմ օրինակ: Այս տարվա գարնանը «միասին» երիտասարդական շարժումը պատերին էր փակցրել, իր կարծիքով, «կաշառակեր դասախոսների» նկարները: Ոչ ոք չհարցաքննեց ոչ երիտասարդներին, ոչ էլ, վերջիններիս կարծիքով, հանցագործություն կատարած դասախոսներին: «Միասինի» ակտիվիստների դեմ առաջ չի քաշվել «սուտ մատնության» մեղադրանքը: Ընդհակառակը` նրանց այցելում են ՀՀ նախագահն ու վարչապետը և աջակցություն են խոստանում: Hayoc-ashxarhՄեղադրանք է առաջադրվել 4 ոստիկանի 2008 թ. մարտի 1-ի Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Մաշտոցի պողոտայում` շուկայի մոտ, քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից բռնություններ կիրառելու դեպքի առիթով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում երեկվա դրությամբ մեղադրանք է առաջադրվել 4 ոստիկանի: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Գ. Հարությունյանին, Հ. Ղուկասյանին, Ա. Մանուկյանին, Գ. Գրիգորյանին` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter