Պայթյուն Վանաձորում. կա մեկ զոհ և վիրավորներ
Երեկ, ժամը 14.30-ի սահմաններում Լոռու մարզի` Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «Հրայր եւ Արամ» ՍՊԸ-ի թթվածնի լիցքավորման արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն:
Դեռեւս չպարզված հանգամանքներով` պայթյունը տեղի է ունեցել թթվածնի բալոնները «ԱԶ-53» մակնիշի 36 ՕԼ 018 պ/հ ավտոմեքենայի մեջ տեղադրելու ժամանակ:
Պայթյունի հետեւանքով արտադրամասի աշխատակից, Վանաձորում բնակվող 1980 թ. ծնված Ստեփան Մելիքյանը տեղում զոհվել է, իսկ երկու այլ աշխատակից` Դարբաս գյուղի բնակիչներ` 1980 թ. ծնված Վահե Ավետիսյանը եւ 1979 թ. ծնված Արտյոմ Ավագյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Ավելի ուշ` Վ. Ավետիսյանը տեղափոխվել է Երեւանի վնասվածքաբանության գիտական կենտրոն, իսկ Ա. Ավագյանը` Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի աչքի բաժանմունք:
«Ըստ հերթապահ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է»,-հայտնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել