Դիակ` քոլեջի տարածքում
Այսօր, ժամը 02.30-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի ճարտարագիտական պետական քոլեջին հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի: Հրշեջ-փրկարարների ուժերով 1967 թ. ծնված Վ. Մաթեւոսյանի դին դրվել է պատգարակի վրա ու հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել