Վարորդն ու 11 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Աշտարակ-Երևան ավտոճանապարհի ավտովթարի հետևանքով Քոբուլեթիից Երևան ուղևորվող «Միցուբիշի 300L» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1972 թ. ծնված Արսեն Ա. և 11 ուղևորներ ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի, ապա «Արմենիա» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն`«Միցուբիշի 300L» մարդատարը ընթանալիս բախվել է համընթաց ուղեմասում կայանված Կարեն Մ.-ի վարած «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսին:
Դեպքի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Վթարի առաջացման հետևանքները ճշտվում են: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել