HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Տիգրան Դավթյանի` Հայաստանում տնտեսական իրավիճակն ավելի բարվոք է

«Մամուլը տեղեկացնում է, որ ԱՊՀ-ում ամենամեծ անկումը գրանցվել է մեր երկրում: Ինչպե՞ս կարձագանքեք»: Այս հարցը տրվեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարը պատասխանեց, որ Հայաստանը չուներ այն ամորտիզատորները, որոնք ունեին ԱՊՀ շատ երկրներ` պայմանավորված իրենց հանքահումքային ռեսուրսներով և դրանիցից ձևավորված հիմնադրամներով: Նրա խոսքերով, օրինակ` Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը ունեին բավականին մեծ կուտակումներ, որոնց ռեսուսրների հաշվին նաև ծածկում են իրենց բյուջետային դեֆիցիտը: «Հայաստանը չուներ այն հնարավորությունները, որոնք ունեին այդ երկրները: Բնականաբար, այդ առումով Հայաստանը ավելի, այսպես ասեմ, խոցելի էր գլոբալ տնտեսական ճգնաժամի առումով: Բնական է, որ Հայաստանի վրա դա ավելի սուր է անդրադառնում, որովհետև ընդհանրապես բաց տնտեսություն ունեցող երկրների համար ազդեցությունը ավելի մեծ է, և մեր տնտեսության մասշտաբները, իհարկե, անհամեմատելի են այնպիսի խոշոր երկրների հետ, ինչպիսին Ղազախստանը կամ Ռուսաստան է»,- ասաց ֆինանսների նախարարը: Նա նշեց, որ Հայաստանի վիճակում են նաև փոքր տնտեսություն ունեցող և հանքահումքային պահուստների չտիրապետող այլ երկրներ, օրինակ` Բալթյան երկրները: Ավելին, Տիգրան Դավթյանի խոսքերով` ճգնաժամը ամենից մեծ ազդեցություն է ունեցել հենց Բալթյան երկրների վրա, որտեղ անկումը ավելի մեծ է, քան Հայաստանում: «Այդ երկրներում տնտեսական կայունության և բյուջետային կայունության առումով վիճակը շատ ավելի վատ է: Բալթյան երկրներում անկումը 20 տոկոսից անցնում է: Եվ այնտեղ արդեն գործողություններ են կատարվել` կրճատելու աշխատավարձերը, թոշակները, սոցիալական ծրագրերը, բանկային համակարգը շատ լուրջ պրոբլեմներ է ունեցել»,- ասաց Տիգրան Դավթյանը: Ֆինանսների նախարարի խոսքերով` համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված` սոցիալ-տնտեսական իրավիճակը և կատակլիզմները «շատ ավելի շոշափելի են» նաև Հայաստանից զգալիորեն ավելի հզոր տնտեսություն ունեցող երկրներում, օրինակ` Ուկրաինայում և Արևելյան Հունգարիայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter