Հարսանիք` Ստեփանակերտի տուն-ինտերնատում
Ստեփանակերտի տուն-ինտերնատում հենց հիմա իսկական հարսանիք է. տուն-ինտերնատի բակը տոնական տեսք ունի. այստեղ հնչում է հայկական երգ-երաժշտություն, առատ սեղաններ են բացված, որի շուրջ նստած տուն-ինտերնատի բնակիչներն իրենց մեծ ընտանիքի ուրախությունն են իրար հետ կիսում` քեֆ անելով ու պարելով:
Միջոցառման հերոսները 54-ամյա Վլադիմիր Հակոբյանն ու 30-ամյա Գայանե Ապրեսյանն են, ովքեր արդեն մոտ 5 տարի է, ինչ բնակվում են տուն-ինտերնատում: Երկուսն էլ ԼՂՀ Ասկերանի շրջանից են` Վլադիմիրը` Սարուշեն, իսկ Գայանեն` Սզնեք գյուղից: Տուն-ինտերնատի աշխատողները պատմում են, որ Գայանեն ու Վլադիմիրն իրար նկատմամբ անտարբեր չեն արդեն մի քանի ամիս ու այսօր արդեն նրանք հարս ու փեսայի կարգավիճակում են:
Տուն-ինտերնատում այսպիսի ամուսնություն եղել է 6-7 տարի առաջ, որի հերոսները Մուշեղն ու Ծաղիկն էին: Հարսանիքն իրականացել է ԼՂՀ սոցապահովության նախարարության աջակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել