HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հիմա»-ի ակցիան խաղաղ ընթացավ

28-08-Hima  Այսօր` ժամը 18:30-ին, ընդդիմադիր «Հիմա» երիտասարդական շարժման անդամները Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի մոտից սկսեցին իրենց ուրբաթօրյա «1+1+1...» ակցիան: Երիտասարդները դեռ երթը չէին սկսել, երբ երկու ոստիկաններ մոտեցան նրանց եւ ճշտեցին երթուղին: Ոստիկանները պայման դրեցին. «Քայլում եք մայթերով ու Հյուսիսային պողոտա չեք մտնում»: Երիտասարդները համաձայնեցին անցնել միայն պողոտայի սկզբնամասով, եւ ոստիկանները չխոչընդոտեցին ակցիան: «Հիմա» շարժման մոտ 30 անդամներ քաղաքի կենտրոնական փողոցներում բաժանում էին թռուցիկներ` կալանքի տակ գտնվող Նիկոլ Փաշինյանի կոչերով: «Չի մնալու Հայաստանը այսպիսին, որովհետեւ մեզնից ձեզնից յուրաքանչյուրը անմռունչ կրելու է «1+»-ի իր խաչը եւ սեփական ձեռքերով է կերտելու իր երազանքների հայրենիքը»,- գրված է Նիկոլ Փաշինյանի պատկերով թռուցիկի վրա: «Յուրաքանչյուրիս համար ապտակ է այն, որ ազատամարտիկներ Սարգիս Հացպանյանը եւ Սասուն Միքայելյանը պահվում են բանտերում, եւ ուրեմն ազատություն քաղբանտարկյալներին: Սասուն, մենք քեզ հետ ենք, Սարգիս, մենք քեզ հետ ենք»,- բարձրախոսով հայտարարում էին ընդդիմադիր երիտասարդները: «Քաղբանտարկյալները լուռ ու մունջ կրում են «1+»-ի իրենց խաչի, որպեսզի մենք եւ մեր երեխաները ապրեն ազատ եւ երջանիկ Հայաստանում: Եւ ուրեմն 1+1+1+1...»: 28-08_V.GevorgyanԵրիտասարդները բոլորին կոչ էին անում միանալ իրենց պայքարին, քանի որ. «երբ ձերբակալում էին Տիգրան Առաքելյանին, Նիկոլ Փաշինյանին, դուք լռում էիք, վաղը մեզ եւ ձեզ են ձերբակալելու, եւ ոչ ոք չի մնա, որ խոսի այդ մասին»: Աբովյան փողոցի երաժշտական խանութներից մեկում երիտասարդները նկատեցին երգչուհի Շուշան Պետրոսյանին եւ կանգ առան. «Մենք ուզում ենք ապրել այնպիսի երկրում, որտեղ Շուշան Պետրոսյանի ամուսինը մարդ չի ծեծում»,- Շուշան Պետրոսյանի ուղղությամբ բղավեց երիտասարդներից մեկը: Հիշեցնենք, որ երգչուհու ամուսինը ոստիկան է, եւ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատական գործով որպես տուժող էր անցնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter