
«Խոսքի իրավունքը» կոչ է անում միահամուռ ուժերով մաքրել Հայկ Նահապետի արձանը
«Խոսքի իրավունք» միավորումը կոչով դիմում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն քաղաքամայր Երևանի ճակատագրով: Հարգելիներս, լինելով երևանցիներ կամ էլ ուղղակի հայեր, եկեք այս կիրակի հավաքվենք և միահամուռ ուժերով մաքրենք մեր Հայկ Նահապետի արձանը կեղտից:
Ասենք նաև, որ չկա ոչ մի հովանավոր կամ քաղաքական ուժ, սա ուղղակի երիտասարդների համեստ նախաձեռնությունն է մեր քաղաքին մի փոքր օգտակար լինելու միտումով:
Նախաձեռնությունը «Խոսքի իրավունք» միավորմանը չէ: Ակցիայի մանրամասներին ծանոթացեք facebook-ի հետևյալ հղումով. http://www.facebook.com/?ref=home#!/event.php?eid=270579482967666 :
«Խոսքի իրավունք» միավորում
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել