HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5Էլի Նաիրի Բադալյանը Երեկ տեղեկացանք, որ մի քանի օր առաջ հատուկ քննչական ծառայությունում գործ է հարուցվել հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ, հետագայում արդարացված Նաիրի Բադալյանի խոշտանգումների փաստով: Հիշեցնենք, որ Նաիրի Բադալյանն ԱՄՆ-ից հատուկ եկել էր Հայաստան և շուրջ հինգ ամիս հետամուտ էր այդ գործի հարուցմանը, որի վերաբերյալ իրավապահ մարմիններին դիմել էր դեռ 2000 թվականին: HraparakՄեր տեղեկություններով` ՀՔԾ-ն արդեն անգամ մեղադրանք է առաջադրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալներ, գնդապետներ Մանուկ Միքայելյանի և Սմբատ Բուլղադարյանի նկատմամբ: Ն.Բադալյանը նաև քաղհայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության (մի քանի միլիոն դոլարի չափ): Մեր տեղեկություններով` ՀՔԾ-ն Բադալյանին տուժող, ապա նաև քաղհայցվոր է ճանաչել: Քաղհայցի ճակատագիրը, ըստ օրենքի, պետք է լուծի դատարանը: Դա թերևս տեղի կունենա քրեական գործով դատավարության ընթացքում, եթե, իհարկե, այդ գործը հասնի դատարան: Եթե հասնի դատարան, և դատավճիռ արձակվի, ապա քաղհայցը կգանձվի ամբաստանյալներից: Մոտ օրերս Նաիրի Բադալյանը մեկնելու է ԱՄՆ, և այս գործի ճակատագիրը որոշվելու է նրա բացակայությամբ: AravotՄենք թիմը թարմացնելու խնդիր ունենք «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով հարցին` չի՞ կարծում, որ ժամանակն է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը մտածի նոր դեմքերով հանդես գալու մասին, կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասաց. «Մտածում ենք և նաև նոր վառ դեմքերին ուրախ կլինենք ընդունել և ողջունել, որովհետև կյանքը ևս փոխվում է: Գրագետ, ասելիք ունեցող մարդկանց կարիքը միշտ էլ կա: Իհարկե, մենք ունենք լավ թիմ, բայց նաև այդ թիմը թարմացնելու խնդիր ունենք»: Զորամասից` հոսպիտալ Երեկ` ժամը 20.00-ին Երևանի զինվորական հոսպիտալում վիրահատության է ենթարկվել պաշտպանության նախարարության Վայքի զորամասից հոսպիտալ տեղափոխված զինծառայող Արամ Մկրտչյանը: Առայժմ հայտնի է, որ նա զորամասում ծեծի է ենթարկվել` գլխին ստանալով բազմաթիվ վնասվածքներ: «Առավոտի» այս տեղեկությունը երեկ ուշ ժամի հաստատեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը: Azg«Եթե ընդհատվի երկխոսությունը Հայաստանի հետ, ապա Կոնգրեսը կանցկացնի ցեղասպանության ճանաչման բանաձև» Անկարայում նախագահ Գյուլին զգուշացրել է ամերիկացի կոնգրեսականը Օգոստոսի 27-ին Անկարա է ուղևորվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի «Թուրքիա» խմբի համանախագահ Ռոբերտ Ուեքսլերը: Հատկանշական է, որ երեկ թուրքական թերթերից միայն «Սաբահն» է անդրադարձել դրան, ընդ որում` «Բարեկամական նախազգուշացում Թուրքիային» վրենագրով. «Ներկայացուցիչների պալատի «Թուրքիա» խմբի համանախագահ Ուեքսլերը Հայաստանի հետ երկխոսության գործընթացն արագացնելու կոչ արեց Անկարային: Աբդուլահ Գյուլի հետ հանդիպմանը նա ասաց. «Եթե Հայաստանի հետ երկխոսության գործընթացը շարունակություն չունենա, ապա (ցեղասպանության) հայկական պնդումներին առնչվող բանաձևը վերստին կհայտնվի ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգում և այս անգամ կանցնի»»: Ամերիկացի կոնգրսականը ոչ թե նախազգուշացրել է, այլ ակնհայտնորեն սպառնացել է Թուրքիային, ընդ որում` վերջինի համար ամենախոցելի զենքով: 168-jamՈ՞վ է նա ՀՀ-ում ՌԴ նոր դեսպանի պաշտոնում Վյաչեսլավ Կովալենկոյի նշանակումը թեև որոշակի քննարկումների առարկա դարձավ, սակայն որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, չպարզաբանված մնացին: Վրաց-օսեթական հակամարտությունից և ՌԴ-ի հետ Վրաստանի հարաբերությունների խզումից հետո ավարտվեց Կովալենկոյի դիվանագիտական առաքելությունն այդ երկրում: Նա ՌԴ-ում թեև շատ պրոֆեսիոնալ դիվանագետի համբավ ունի, բայց Վրաստանի դեպքում նրա առաքելությունը համարվում է ձախողված: Ի դեպ, հայկական որոշակի շրջանակներում կարծիք կա, թե ՌԴ-ն, հենց նրան ուղարկելով դեսպան, պատասխանեց վերջերս Միխայիլ Սահակաշվիլիին մեր երկրի բարձրագույն մեդալ շնորհելու Սերժ Սարգսյանի քայլին: Նշենք նաև, որ Վ. Կովալենկոն մինչև Վրաստանում դեսպան լինելն աշխատել է Բելառուսաում ՌԴ դեսպանատանը: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` նա վերահսկել է Բելառուսի ԱԱԾ աշխատանքները: Եվ թերևս անհիմն չեն այն կարծիքները, թե ՌԴ-ն այդպիսի լուրջ «կագաբեշնիկի» ՀՀ ուղարկելով` այստեղ ինչ-որ զարգացումների է պատրաստվում: Հիշեցնենք, որ վերջերս մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ նոր դեսպանը հանդիպումների շարք է սկսել ՀՀ քաղաքական ուժերի հետ: Ավելի՞ պայթյունավտանգ Մեր տեղեկություններով` «Նաիրիտ Գործարանի» կաուչուկի արտադրության հետ կապված արտադրամասի վարչական աշխատողներից 2 հոգի աշխատանքից ազատվելու դիմում է գրել` պատճառաբանելով, որ ացետիլենային եղանակով քլորոպրենային կաուչուկի արտադրության վերսկսումը խիստ պայթյունավտանգ է լինելու, շատ ավելի վտանգավոր, քան մայիսի 14-ի պայթյունն էր: Այս տեղեկության իսկությունը գործարանի մամուլի ծառայությունից ճշտել չհաջողվեց, քանի որ մամլո քարտուղարն արձակուրդում է: Մյուս կողմից, մեր աղբյուրների համաձայն, գործարանում շարունակվում է կառավարչական անձնակազմի աշխատողների համալրումը նոր աշխատակիցներով: Այն պարագայում, երբ գործարանը դեռ չի վերագործարկվել և թաղված է ընդհանուր առմամբ մոտ 170 մլն դոլար գումարի պարտքների մեջ, դա առնվազն տարօրինակ է: Նշենք նաև, որ մեր տեղեկություններով` գործարանի ղեկավարությունը վարչական աշխատողների և բանվորների մուտքը գործարան առանձնացրել է, և որպեսզի բանվորները կարողանան մուտք գործել, ասենք, հաշվապահություն, պետք է դա անեն անցագրերով` համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո: Ի դեպ, ըստ նույն աղբնյուրների` «Նաիրիտի» ղեկավարությունն այժմ էլ գործարանի վերագործարկման նոր ժամկետ է սահմանել` մինչև հոկտեմբերի 1-ը: Հիշեցնենք, որ 1 ամիս առաջ գործարանի մամուլի քարտուղարն ասել էր, թե գործարանը կվերագործարկվի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում: Hayoc-ashxarhՀանձնախումբը փաստեր է հավաքում ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել ամերիկահայ գաղութին` տեղեկություններ տրամադրել ԱՄՆ-ում ապրող Բաքվի և Սումգայիթի ջարդերից հետո փախստական դարձած մեր հայրենակիցների մասին: «Մենք մեր գաղութկաններին կոչ ենք հղել, որպեսզի Սումգայիթի և Բաքվի ջարդերից հետո տեղահան եղած և ԱՄՆ-ում հանգրվանած փախստականները Հայ Դատին ներկայացնեն իրենց պատմությունը, գրի առնեն այն ամենայն մանրամասնությամբ: Ադրբեջանցիները մշտական շահարկում են իրենց «փախստականների» խնդիրը` չհիշատակելով այն հայերի մասին, որոնք բռնի վտարվեցին Ադրբեջանից` Բաքվի, Սումգայիթի հարձակումների ընթացքում: Հավաքված մեր փաստերը պետք է ներկայացնենք կոնգրեսականներին` բացահայտելու Բաքվում և Սումգայիթում իրականում տեղի ունեցածը»,-ասաց ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ողիսաբեթ Չուլջյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter