HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարության անտարբերությունից դժգոհում է Հայրենական պատերազմի մասնակիցը

Y-Minasyan_29.08.09«Հայրենական պատերազմի ժամանակ մասնակցել եմ Բեռլինի գրավմանը: Այնտեղ ինձ մեդալ տվեցին: Նույնիսկ Ստալինն անձամբ շնորհակալություն է հայտնել ինձանից: Բայց մեզ ստեղ ոչ մեկ շան տեղ չի դնում: Պուտինը Հայրենական պատերազմի ամեն մասնակցին ավտոմեքենա է նվեր տվել, իսկ ստեղ նույնիսկ մի հեծանիվ չեն տալիս: Բեռլին եմ գրավել, դա քիչ չի: Մենք լրիվ ուշադրությունից դուրս ենք: Միայն քաղաքապետարանն է մի անգամ 5000 դրամ տվել ու վերջ: Ես չեմ բողոքում, որ ինձ փող չեն տալիս, ինձ պետք չի: Ես թոշակ եմ ստանում ու դրանով ապրում եմ»,-ասաց Յուրիկ պապը: Հայրենական պատերազմի մասնակից Յուրիկ Մինասյանին հանդիպեցի Սեւան քաղաքում: Յուրիկ պապիկը զբոսանքի էր դուրս եկել, քանի որ այս տարի արեւ քիչ է տեսել: Սեւանում եղանակը միշտ մռայլ է եղել, իսկ երեկ զբոսանքի համար «բարենպաստ» եղանակ էր: Նրա հետ մի քանի բառ փոխանակելուց հետո, Յուրիկ Մինասյանը սկսեց դժգոհել կառավարությունից ու պաշտոնյաներից: Նրա խոսքերով` ամսական ստանում է 70 հազար դրամ ու այդ գումարով ապրում է որդու ու հարսի հետ: «Դա ինձ լրիվ հերիք է, բայց մեկ-մեկ տղես փողի կարիք ա զգում, դրանից ենք նեղվում: Տղես 56 տարեկան ա ու ոչ մի տեղ չի աշխատում, ապրում ենք մենակ իմ թոշակով: Գոնե աշխատատեղ ստեղծեն ժողովուրդն աշխատի, ապրի, մեղք են: Մեր ժողովուրդը շատ մեղք է, ասենք մի քանի հազար դրամ թոշակ ա ստանում` դրանով լույսի, գազի վարձ տա, տան վարձը վճարի, թե ապրի: Թոշակ ստանալուց ընդեղ նստած են վարձ հավաքողները, ստացած փողը տալիս ենք իրանց թողնում գալիս ենք: Ապրելու ոչ մի պայման չեն ստեղծում, որ մարդիկ ապրեն: Մարդ կա ցամաք հացի փող չի կարում աշխատի»,-ավելացրեց Յուրիկ Մինասյանը: Նա հույս ունի, որ վատ օրերն անցնելու են ու սրանից հետո «կարող ա ավելի լավ բանի ռաստ գանք»: Սեւանի քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ռաֆայելյանը զարմացավ, որ փողոցում Հայրենական պատերազմի մասնակցի ենք հանդիպել, քանի որ նրա խոսքերով` «պատերազմի մասնակիցները հիվանդ անկողնում պառկած են»: «Քաղաքապետարանի պարտականությունների մեջ վետերաններին օգնելը չի մտնում: Կարծում եմ` հաղթանակի օրվա կապակցությամբ նրանց 5000 դրամ տալը մեծ բան է: Այդ օրը իրենց համար նույնիսկ ճաշկերույթ ենք կազմակերպում` քիչ բան չի»,-ավելացրեց Ռոբերտ Ռաֆայելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter