Սոցիալական աջակցության ծրագիր` նորածին ունեցող անապահով ընտանիքների համար
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ «Օրորոց» ծրագրի շրջանակում օգոստոսի 25-ին Տավուշի մարզում նորածին (մինչեւ 1 տարեկան) երեխաներ ունեցող եւ նպաստառու ճանաչված 30 ընտանիքների հանձնեց փոքրիկների խնամքի համար նախատեսված փաթեթներ` հիգիենայի պարագաներ ու հագուստեղեն:
Բարեգործությունն իրականացվեց գերմանացի Վայդեման ամուսինների շուրջ 5 000 եվրո նվիրատվության շնորհիվ:
Բերդ քաղաքի բնակչուհի նպաստառու Գոհար Մխիթարյանը, հավատում է, որ նման ուշադրությունն օգնում է իրենց պես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին թեթեւացնել առօրյա հոգսերը եւ ջերմություն պարգեւում:
«Օրորոց» ծրագիրը, գործում է 2002-ի հունիսի 1-ից, և 1150 ընտանիք աջակցություն է ստացել: Ծրագրի նպատակն է երեխայի խնամքի կազմակերպման գործում աջակցել Հայաստանի Հանրապետության` նորածիններ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել